4:15 PM Եթե տեսնեք այսպիսի դաջվածքով կամ նշանով մարդկանց, ոչ մի դեպքում չկոպտեք ու չարհամարեք նրանց (photo) | |
Ստորակետի և կետի տեսքով դաջվածքը գաղտնի հաղորդագրություն է հանդիսանում այլ մարդկանց համար: Առաջին անգամ այդ նշանը որոշել է օգտագործել Էմի Բլեյելը 2013 թվականին: Նրա կարծիքով՝ կետը ստորակետի հետ պետք է ծառայեն, լինեն հատուկ նշան այն մարդկանց համար, ովքեր գտնվում են դեպրեսիայի մեջ, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող մարդկանց համար:
Այս նշանը պետք է դառնա վերջին հույս այն մարդկանց համար, ովքեր փորձում են հաղթահարել ինքնասպանության մասին մտքերը: Մարդիկ, ովքեր արել են այսպիսի դաջվածք, նրանք նույնպես անցել են նման ապրումների միջով: Այդ պատճառով էլ նրանք պատրաստ են ցանկացած պահի հասնել օգնության նրանց, ովքեր գտնվում են նման իրավիճակում: «2003 թվականին իմ հայրը ինքնասպանություն է գործել: Ես չէի կարողանում ուշքի գալ կատարվածից: Ես ընկա դեպրեսիայի մեջ: Ես չէի կարողանում իմ մեջ այս աշխարհում մնալու ուժ գտնել: Հաճախ ինձ ինքնասպանություն գործելու մտքեր էին առաջանում»,- ասում է Էմի Բլեյելը:
«Բարեբախտաբար, ինձ հաջողվեց հաղթահարել այդ փորձությունը, չնայած որ ինքնասպանությունից մեկ քայլ էի հետ: Իմ բախտը բերել էր, որ ծայրահեղ իրավիճակներում իմ կողքին էր ընկերս: Այժմ ես մտածում եմ այն մասին, թե ինչպես կարելի է օգնել նման իրավիճակում հայտնված մարդկանց: Միգուցե նրանց կողքին չկան մարդիկ, ովքեր կսփոփեն նրանց»,- շարունակում է պատմել Էմին: Աղջիկը Semicolon անունով մի նախագիծ իրականացրեց, ինչը թարգմանաբար նշանակում է «կետ ստորակետով»: Էմին պատահական չէր ընտրել այդ նշանը որպես գաղտնի սիմվոլ: Քանի որ, ի տարբերություն վերջակետի, դրանով չի ավարտվում նախադասությունը, այլ տարածություն է բացում նոր մասի համար: «Եթե դուք պատրաստ եք օգնել հուսահատության մեջ գտնվող մարդկանց, ապա մի տեսանելի հատվածում արեք կետ-ստորակետը: Անպայման չէ դաջվածք անել: Կարելի է ուղղակի մարկերով նկարել: Այդ նշանը տեսնելով՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ նշան կստանան, որ իրենց կյանքը ավարտված չէ, և նրանք ապրելու պատճառ ունեն»,- ասում է Էմին: Ահա թե ինչպես կարելի է պարզ միջոցով օգնել այլ մարդկանց: | |
|
Всего комментариев: 0 | |