5:42 PM 5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը | |
ՏրանսճարպերԱմենաշատ վնասակար տրանսճարպեր պարունակում են պոպկորնը, կարտոֆիլի ֆրին, խանութի քաղցրավենիքները (բլիթներ, թխվածքներ և այլն), ինչպես նաև չիփսերը, կրեկերները, մարգարինը և այլ մթերքներ: Տրանսճարպերի հաճախ օգտագործումն առաջացնում է ճարպակալում և սրտանոթային համակարգի հիվանդություններ: Բժշկության դոցենտ Թիմոթի Հարլանի խոսքով՝ տրանսճարպերը հանգեցնում են օրգանիզմում բորբոքումների: Դրա հետևանքով օրգանիզմն ավելի արագ է ծերանում: Գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակԴա շաքարի էժան փոխարինիչ է, որը հաճախ ավելացնում են վաճառվող քաղցրավենիքին, քաղցր գազավորված ըմպելիքներին, պահածոներին: Այդպիսի օշարակի չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի և սրտի անբավարարության: Ֆունկցիոնալ բժշկության Քլիվլենդի կենտրոնի տնօրեն Մարկ Հեյմանի պնդմամբ՝ գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակով մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել ծերացման արագացման: Զտված աղ Աղի չափազանց շատ օգտագործումը հիպերտոնիայի հաճախադեպ պատճառներից մեկն է: Ջորջիայի բժշկական քոլեջի աշխատակիցները պնդում են, որ աղի չարաշահումը նաև արագացնում է ծերացման գործընթացները: Վերամշակված միսՄեր օրերում խանութների մսային ապրանքների մեծ մասը (երշիկ, վիտչինա, բեկոն և այլն) պարունակում են վնասակար կոնսերվանտներ, որոնք հանգեցնում են մաշկի հետ կապված խնդիրների, առաջացնում են բորբոքային գործընթացներ օրգանիզմում: Դրանց չարաշահման դեպքում վնասվում են գեղեցկությունը, երիտասարդությունը, մաշկի էլաստիկությունը: Կոլագենի անբավարարության պատճառով մաշկն ավելի արագ է ծերանում, գունազրկվում է, թառամում: ԱլկոհոլԱլկոհոլ օգտագործելիս ամենաշատը ծանրաբեռնվում է լյարդը, սակայն այն միշտ չի կարող հաղթահարել բոլոր տոքսինները, որոնք օրգանիզմ են մտնում։ | |
|
Всего комментариев: 0 | |