8:43 PM Միասնական քննությունների օրերը հայտնի են. դրանք կսկսվեն հունիսի 2-ից | |
Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ առանձին օրերի եւ առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետեւյալ հերթականությամբ. հունիսի 2 - կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն հունիսի 6 - «հայոց լեզու եւ գրականություն» հունիսի 9 - ֆիզիկա հունիսի 13 – օտար լեզուներ հունիսի 16 – մաթեմատիկա հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա հունիսի 23 – ռուսաց լեզու Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո: Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը: Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ: Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատությամբ պակաս է շուրջ 1500-ով: ԳԹԿ-ում պատկերն անսպասելի չեն համարում, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է դիմորդների ավելի փոքր թիվ: Դա պայմանավորված է տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտելու է 2017-ին, մյուսը՝ 2018-ին: | |
|
Всего комментариев: 0 | |