6:15 PM Կարդան միայն կանայք: 11 արտահայտություն, որ պետք չէ ասել տղամարդուն | |
Ներկայացնում ենք Ձեզ 11 արտահայտություն, որոնք զուգընկերոջ հետ շփումներում ավելի շատ վնաս կբերեն, քան օգուտ:
№1 «Ես քեզ չեմ հարգում»Տղամարդիկ ամեն ինչից առավել վստահության կարիք ունեն: Կնոջ խոսքն այն մասին, որ չի հարգում նրան, կարող է տղամարդու համար կործանարար լինել, և վերքերը շատ երկար չեն բուժվի: №2 «Ես ասում էի, չէ՞»Կինը, ինչպես միշտ, ճիշտ է, իսկ նա, ինչպես միշտ, սխալ: Տխուր դասավորություն, որից տղամարդը երազում է ազատվել դեռևս ապրելով մայրիկի հետ: Այ հենց այդ պատճառով են տղամարդկանց մեծ մասը խելագարվում իրենցով հիացած կանանց համար, իսկ դուք նրան հունից հանում եք: №3 «Մոռացիր դրա մասին: Ես ինքս կանեմ»Երբ կինը այսպիսի բան է ասում իր ամուսնուն, նա նսեմացնում է նրան և ստիպում զգալ սեփական անպետքությունը: Բառացիորեն այդ արտահայտությունը նշանակում է. «Ես չեմ հավատում, որ դու դա կանես ինձնից լավ»: Տղամարդուն հարկավոր է, որպեսզի կինը գնահատի իր կարծիքը և վստահի իր գործողություններին, թեկուզ և, եթե դրանք սխալ լինեն: №4 «Մենք պետք է խոսենք»Եթե նրա կամքը լիներ, ապա նա կշրջվեր և չէր էլ լսի՝ ինչ եք ուզում ասել: Մի ծամծմեք, ասեք միանգամից՝ անցնելով բուն թեմային: №5 «Դու կարո՞ղ ես որևէ բան նորմալ անել» Տղամարդը ցանկանում է, որպեսզի կինը հավատա իրեն և իր ունակություններին: Տղամարդը չէր ուզի լսել. «Դու դա չես կարող, ավելի լավ է՝ ես զանգահարեմ փականագործին» կամ «Սպորտը քոնը չէ»: Այդպիսով դուք ձեր տղամարդուն ոչ մի հնարավորություն չեք տալիս: №6 «Ֆուտբոլ նայելը հիմարների համար է»Իսկ սերիալներ նայելը, աքսեսուարների ամսագրեր թերթելն ու յոգան էլ երևի խելացիների համար է, չէ՞: №7 «Դու ինձ չես հասկանում»Նշանակում է՝ դուք եք վատ բացատրում: Նա դուք չեք, նա կին չէ և ոչ էլ էքստրասենս, որպեսզի ինտուիտիվ ըմբռնի ձեր էմոցիոնալ յուրաքանչյուր դրսևորումը: №8 «Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես….»Ասելով «Ինչո՞ւ դու չես կարող լինել, ինչպես Գուրգենը» (օրինակ՝ նրա ընկերը), դու բառացիորեն նրան են փոխանցում հետևյալ միտքը. «Դու չես կարող հաջողության հասնել: Դու անհաջողակ ես»:
Շարունակությունն՝ այստեղ https://mediamag.am/artahajtutyunner-vor-petq-che-asel-txamardun/ | |
|
Всего комментариев: 0 | |