6:42 PM Իրականում ինչո՞ւ է նախաճաշը կարևոր. սա պետք է իմանան բոլորը | |
BlogNews-ը որոշել է ներկայացնել այդ երևույթի ֆիզիոլոգիական և հոգեբանական պատճառները։ Նախաճաշելուց հետո դուք ավելի քիչ եք ուտում օրվա ընթացքում Բժիշկ Յանգն ասում է, որ նախաճաշը բաց թողած մարդիկ սովորաբար օրվա ընթացքում չափից շատ են ուտում։ Դրա տրամաբանությունը հետևյալն է՝ «Ես առավոտյան ոչինչ չեմ կերել, կարող եմ լավ ճաշել»։ Դրա փոխարեն Յանգը խորհուրդ է տալիս որևէ բան ուտել արթնանալու պահից հետո 2-3 ժամվա ընթացքում, և դա պարտադիր չէ, որ ինչ-որ մեծ ճաշ լինի։ Կարելի է պարզապես որևէ միրգ կամ սենդվիչ ուտել։ Նույնիսկ մրգային յոգուրտը նախաճաշ է համարվում։ Այդպես դուք ավելի ուշ քաղց կզգաք Ըստ Յանգի՝ առավոտյան որևէ բան ուտելը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, որը օգնում է ազատվել քաղցի զգացումից։ Եթե առաջին անգամ կեսօրից հետո եք որևէ բան ուտում, ապա, ամենայն հավանականութամբ, շաքարի մակարդակը Ձեզ մոտ բավականին ցածր է, ինչը Ձեզ ստիպում է քաղց զգալ և շատ ուտել՝ քաղցը հագեցնելու համար։ Ստացվում է, որ նախաճաշելը կարող է նաև օգնել նիհարել։ | |
|
Всего комментариев: 0 | |