6:43 PM Ինչպես ազատվել աչքի տակ գոյացող կնճիռներից | |
Աչքերի շուրջ մաշկի խնամքը պետք է սկսել, որքան հնարավոր է, շուտ, բայց դա չի նշանակում, որ պետք է առավոտից մինչև երեկո մաքրել աչքերի տակի մաշկը տարբեր յուղային քսուկներով: Միայն հաշվի առեք այն փաստը, որ բարակ կառուցվածքի պատճառով և անճարպ լինելով՝ աչքի շուրջ գտնվող մաշկը շատ շուտ է չորանում և կորցնում իր ճկունությունը: Խնամքի համար ընտրեք թեթև, խոնավեցնող քսուկներ և գելեր: Շատ լավ ազդեցություն ունեն հատուկ բնական յուղերը, որոնք կարելի է գնել ցանկացած դեղատանը: Ընտրությունը բավական մեծ է, դրա համար փորձեք կարդալ նկարագրությունը և ձեզ համար ընտրել ամենահամապատասխանը: Բացի այդ՝ ուշադրություն դարձրեք կոսմետիկայի բաղադրությանը: Եթե բաղադրության մեջ ներառված է լանոլին, աչքերի տակի մաշկը կարմրում է և մի փոքր ուռչում: Շատ լավ է, որ քսուկների մեջ լինում է А և Е վիտամիններ: Իսկ կարելի՞ է արդյոք խնամել աչքի տակի մաշկը տնային պայմաններում: Իհարկե, կարելի է, նման լրացուցիչ խնամքը կծառայի միայն հօգուտ ձեզ: Բնական կոսմետիկայից կարելի է պատրաստել դիմակներ և այլ միջոցներ` դեմքը սնուցելու և խոնավեցնելու համար, հատկապես, եթե ձեր աչքերի տակ սև շրջանակներ են առաջացել: Այդ սև շրջանները կարող եք անցկացնել սև թեյով, որի մեջ ավելացնում եք երիցուկ: Մի գդալ սև կամ կանաչ թեյին ավելացրեք մի թեյի գդալ չորացած երիցուկի փոշի, խառնեք և քսեք այն: Իսկ կնճիռները վերացնելու համար կարող եք քսել ձվի դեղնուց և 15-20 րոպեից լվացվել տաք ջրով: Եթե կնճիռները շատ խորն են, ապա դեղնուցի հետ խառնեք մի քիչ բուսական յուղ: | |
|
Всего комментариев: 0 | |