Ներկայացնում ենք յոգայի պարզագույն դիրքեր, որոնք քնելուց առաջ կատարելով՝ կկարողանաս լավ քնել: Դիրքերը շատ պարզ են, ուստի նույնիսկ եթե երբեք յոգայով չեք զբաղվել և ձեզ «ճկուն» չեք համարում, այս վարժությունները կարող եք հեշտությամբ անել:
Առաջին անգամ այս վարժություններն անելիս խոհուրդ չի տրվում երկար մնալ այս դիրքերում: Մեկ րոպեն բավարար կլինի: Ավելի ուշ կարող եք այդ ընթացքը երկարացնել մինչև 5 րոպե կամ ավել:
Բալասանա՝ երեխայի դիրք

Եթե ծնկի հետ կապված խնդիր ունեք, հնարավոր է՝ սա այնքան էլ լավ գաղափար չէ: Բայց մնացածների դեպքում այս դիրքը կթուլացնի նյարդային համակարգը, մեջքը, ուսերը, որովայնը:
Եթե ձեր հետույքը չի հպվում կրունկներին, ծածկոցը մի քանի անգամ ծալեք և դրեք կրունկների վրա: Ձեռքերը ձգեք առաջ ու թուլացե
...
Читать дальше »
Просмотров:
6974
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|
Դիաբետ առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել կամ օրգանիզմն ի վիճակի չի լինում, ինչպես հարկն է, օգտագործել առկա ինսուլինը:
Շաքարային դիաբետի ընդհանուր նշաններն են՝
- Հաճախամիզություն, հատկապես գիշերը
- ուժեղ ծարավի զգացում
- Քաշի անբացատրելի կորուստ
- Քոր սեռական օրգանի շուրջը
- Վերքերի դանդաղ ապաքինում
- Աղոտ տեսողություն
- Հոգնածության զգացում
Այս հիվանդությունը կարող է առաջացնել վատ տեսողություն, թուլություն, կուրություն, նյարդի վնասում, երիկամային անբավարարություն, սրտի հիվանդություն, էրեկտիլ դիսֆունկցիա:
Կան շատ բնական միջոցներ, որոնք կարող են օգնել կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ: Ահա դրանցից մեկը․
Պատրաստումը՝
Մանգոյի 10-15 նուրբ տերև եփեք 1 բաժակ ջրով և թողեք գիշերը: Առավոտյան քամեք, ջուրը խմեք քաղց
...
Читать дальше »
Просмотров:
7016
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|
Ահա ձեզ խորհուրդ, որը կօգնի վերադարձնել վարագույրների սկզբնական սպիտակությունը:
Վարագույրների սպիտակեցումը զելյոնկայով բավական աշխատատար գործընթաց է, բայց արժե ջանք թափել:
Վարագույրը դառնում է թարմ և շատ սպիտակ:
Ինչպես սպիտակեցնել դեղնած վարագույրները
1. Նախքան սպիտակեցումը սկսելը շղարշն անհրաժեշտ է լավ լվալ:
Դրա համար վարագույրը թրջիր տաք ջրով, թող 2 ժամ, հետո մանրամասն լվա:

2. Կեղտոտ ջուրը քամիր և վարագույրը 2 ժամով թրջիր լվացքի փոշով ջրով: Հետո շղարշը պարզաջրիր և արագ սկսիր սպիտակեցումը:
3. Տաք ջրի մեջ ավելացրու 3 ճ/գ սովորական աղ:
...
Читать дальше »
Просмотров:
7233
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Բութ մատի վրա կիսալուսնի բացակայությունը կարող է փաստել հոգեբանական հիվանդությունների մասին։ Կիսալուսնի բացակայությունը կամ փոքր լինելը ցուցամատի վրա կարող է փաստել աղիքների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների մասին, ինչպես նաև կանանց սեռական օրգանների անառողջ լինելու մասին։

Արյան ճնշման հետ կապված խնդիրների մասին կարող է փաստել միջնամատի կիսալուսնի ահետանալը։
Կիսալուսնի բացակայությունը մատնեմատի վր
...
Читать дальше »
Просмотров:
7154
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքերիի միջոցով կարելի է եզրակացնել քաղցկեղի զարգացման վտանգի մասին՝ գրում է toneto.net-ը: Սակայն պարզվում է, որ ձեռքերը կարող են «պատմել» նաև այլ հիվանդությունների մասին:
Առողջ ձեռքերը պետք է հարթ լինեն, մաշկն առողջ գույն պետք է ունենա, գծերը հստակ երևան, իսկ անոթները չընդգծվեն:
Եթե ձեռքի մաշկը դեղնում է, պետք է ստուգել լյարդի և լեղապարկի վիճակը: Ափերի բարձր խոնավությունը վկայում են էնդոկրին համակարգի խնդիրների մասին: Անբնական մարմարյա տեսքը անոթային հիվանդությունների նշան է:
Եթե ձեռքերը սառն են, ուրեմն խախտված է արյան շրջանառությունը, ճկույթ մատի թմրությունը կարող է սրտի և անոթների հետ կապված խնդ
...
Читать дальше »
Просмотров:
1812
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Վարիկոզը ճիշտ է անվանել ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն: Վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային երակների լայնացումն է, որն ուղեկցվում է «հանգույցների» առաջացմամբ (տեղային լայնացումներ` նման անևրիզմային) և այդ երակներով երակային արտահոսքի խանգարմամբ: Երակները չափերով մեծանում են՝ անոթի պատի բարակեցման հաշվին, այդպիսով, մեծանում է նրանց տրամագիծը:
Հիվանդությունը չբուժելու դեպքում այն դառնում է առավել վտանգավոր. անխուսափելիորեն պրոգրեսիվում է, ժամանակի ընթացքում կարող է բերել թրոմբների առաջացման, բորբոքումների, տրոֆիկ խանգարումների: Վարիկոզ հիվանդության ժամանակ թրոմբոզի առաջացման ռիսկը և՛ ենթամաշկային, և՛ խորանիստ երակային համակարգում մեծանում է 12 անգամ: Այսինքն, ամեն
...
Читать дальше »
Просмотров:
1495
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների և հյուսվածքների ֆունկցիաների վրա։ Ազդելով կենսաբանական թաղանթների թափանցելիության, բջջի գենետիկ ապարատի և ֆերմենտների ակտիվության վրա, հորմոնները մասնակցում են հոմեոստազի պահպանմանը, ազդում են աճի, զարգացման, պսիխիկայի, բոլոր օրգանների ֆունկցիոնալ ակտիվության վրա։ Ինչպես նշվեց հորմոնները պատասխանատու են զանազան ֆիզիոլոգիական պրոցեսների համար։
Հյուսվածքների վրա հորմոնններն իրենց ազդեցությունը թողնում են համապատասխան ռեցեպտորների միջոցով։ Պարօդոնտի հյուսվածքներում հայտնաբերվել
...
Читать дальше »
Просмотров:
1571
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից ամենահաճախը սառչում են վերջույթները, հատկապես ոտքերը: Սա պայմանավորված է նրանով, որ ոտնաթաթի շրջանում գրեթե չկա ճարպային հյուսվածք, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկան տաք կոշիկներ, մեծ ջերմատվության պատճառով ոտքերը սառչում են: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառչում են ոչ միայն տարվա ցուրտ եղանակին, այլ նույնիսկ ամառվա շոգին:
Ինչու՞ է այդպես տեղի ունենում, և ի՞նչ անել այդ դեպքում:
ՍԱՌԸ ՈՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Просмотров:
2181
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի.
- կանխարգելում է վիրուսների մուտքն օրգանիզմ,
- պահպանում է մարմնի ջերմաստիճանը,
- կանխարգելում է մարմնի ջրազրկումը,
- օգնում է զգալ ցուրտը, տաքը, ցավը և պաշտպանվել։
Յուրաքանչյուրս ժամանակի ընթացքում կարող ենք մաշկի հետ կապված խնդիրներ ունենալ, որոնց պատճառ կարող են լինել հորմոնալ անհավասարակշռությունը, կենսակերպի փոփոխությունը։ Քիմիական միջոցների օգտագործման փոխարեն կարելի է բնական միջոցներ օգտագործել, որոնք արդյունավետ են և հեշտ պատրաստվող։
Խալեր
Սխտոր
Խալերի շրջակայքին վ
...
Читать дальше »
Просмотров:
7917
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|
Եթե աշխատանքային օրվա վերջում դուք հանում եք կոշիկները, և տարածվող հոտը հիշեցնում է սպորտային հանդերձարանը` դժվար խաղից հետո, հնարավոր է, որ դուք տառապում եք բրոմիդրոզով (գարշահոտ քրտինք):
Ցավ չպատճառելով և վարակիչ չլինելով՝ ոտքերի հոտը հասարակության մեջ յուրաքանչյուրի համար անտանելի տանջանքներ է ստեղծում: Նորմալ պայմաններում յուրաքանչյուր ոտքի մաշկի վրա գտնվող շուրջ 20000 քրտնագեղձեր արտադրում են մոտավորապես 235 մլ քրտինք: Շատ մարդկանց մոտ այդ արտաթորանքը գոլորշանում է: Բայց մարդիկ, ովքեր տառապում են բրոմիդրոզով, արտադրում են մեծ ք
...
Читать дальше »
Просмотров:
2780
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|

Երբեմն արմունկը կոշտանում է և մաշկը սև գույն է ստանում: Արմունկի մաշկի մգությունը վերացնելու համար Healthy food team-ը մի քանի բաղադրատոմս է առաջարկել, որոնք կարելի պատրաստել տան պայմաններում:
Ձիթայուղ և շաքար
Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:
Շի կարագ կամ կոկոսի յուղ
Այս երկու յուղերն էլ բավականին արդյունավետ են մաշկի խնամքի համար: Դրանք փափկացնում և խոնավեցնում են մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը շի կարագով (շի` մշտադալար ծառ, որ աճում է Աֆրիկայում) կամ կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողն
...
Читать дальше »
Просмотров:
3700
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|
Կիտրոնով ու մեղրով դիետան կարող է արդյունավետ կերպով պայքարել ճարպային կուտակումների դեմ և իջեցնել խոլեստերինի մակարդակը: Մեղրի և կիտրոնի համադրությունը հագեցնում է օրգանիզմը վիտամին В1-ով, երկաթով, ռիբոֆլավինով: Այն ունի նաև երիտասարդացնող հատկություններ, ինչպես նաև ակտիվացնում է օրգանիզմում նյութափոխանակությունն ու դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը:
Կիտրոն-մեղրային դիետայի իմաստը կայանում է նրանում, որ առավոտյան, սնունդ ընդունելուց առաջ, անհրաժեշտ է խմել մեկ բաժակ մեղրով ու կիտրոնով թեյ կամ տաք մեղրաջուր: Այս միջոցների կանոնավոր օգտագործումն իր արդյունքները ցույց կատա արդեն 30 օր անց: Հետևելով այս դիետային և երեկոյան ժամը 6-ից հետո սնունդ չօգտագործելով, հնարավոր է լինում կորցնել 5 կիլոգրամ:
Կիտրոն-մեղրային դիետայի ևս մեկ տարբերակ է համարվում մեկ բաժակ ջրի և 1 հատ կիտրոնի հյութի համատեղ օգտագործումը: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 10 բաժակ նման լիմոնադ`
...
Читать дальше »
Просмотров:
1053
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
|
Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, երկար և խնամված եղունգներ, սակայն շատ հաճախ մեր ջանքերը զուր են անցնում, եղունգները շերտավորվում են, կոտրվում կամ նրանց վրա հայտնվում են անհասկանալի բծեր ու կետեր: Բժիշկները համոզված են, որ եղունգները պետք է ոչ միայն խնամել, այլև պետք է մշտապես հետևել, որպեսզի հանկարծ բաց չթողնվի վերջիններիս հետ կատարվող կարևոր փոփոխություններ:
1. Գունաթափում և խամրում
Վաղուց արդեն հայտնի է, որ մարդկային օրգանիզմը հագեցած է մի շարք ցուցանիշներով, որոնց նկատմամբ հետևողական լինելով, մարդը կարող է իրեն ազատել մի շարք առողջական խնդիրներից: Այդպիսի մի ցուցանիշ էլ հանդիսանում են եղունգները: Բժիշկները համոզված են, որ եղունգները պետք է ոչ միայն խնամել, այլև պետք է մշտապես հետևել, որպեսզի հանկարծ բաց չթողնվի վերջիններիս հետ կատարվող կարևոր փոփոխություններ:
«Եթ
...
Читать дальше »
Просмотров:
6056
|
Добавил:
sedablog1
|
Дата:
2017-04-29
|
| |