Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 29 » Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց
loading...
1:22 PM
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց

 

Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am

 

Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի.
 

  • կանխարգելում է վիրուսների մուտքն օրգանիզմ,
  • պահպանում է մարմնի ջերմաստիճանը,
  • կանխարգելում է մարմնի ջրազրկումը,
  • օգնում է զգալ ցուրտը, տաքը, ցավը և պաշտպանվել։


Յուրաքանչյուրս ժամանակի ընթացքում կարող ենք մաշկի հետ կապված խնդիրներ ունենալ, որոնց պատճառ կարող են լինել հորմոնալ անհավասարակշռությունը, կենսակերպի փոփոխությունը։ Քիմիական միջոցների օգտագործման փոխարեն կարելի է բնական միջոցներ օգտագործել, որոնք արդյունավետ են և հեշտ պատրաստվող։

Խալեր


Սխտոր

Խալերի շրջակայքին վազելին քսեք։ Սխտորը դրեք խալի վրա, փաթաթեք և թողեք մոտավորապես 4 ժամ։ Լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կրկնել ամեն օր։

Գերչակի յուղ և կերակրի սոդա

Այս երկուսը լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ խյուս։ Խառնուրդը քսեք խալի վրա, կապեք և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հանեք և մաշկը լվացեք ջրով։ Կրկնեք մի քանի անգամ միչև արդյունքն ակնհայտ լինի։

Խնձորի քացախ

Բամբակը թրջեք խնձորի քացախով և քսեք խալի վրա։ Կապեք այդ հատվածը և թողեք 8 ժամ։ Միջոցառումը կրկնեք պարբերաբար։

Գորտնուկներ


Բանան

Ամեն օր մինչև քնելը մաշկին բանանի կեղև դրեք։

Մեղր

Մեղրը քսեք գորտնուկի վրա, փաթաթեք և թողեք ամբողջ գիշեր։

Խնձորի քացախ

Բամբակը թրջեք խնձորի քացախով, դրեք գորտնուկի վրա և թողեք ամբողջ գիշեր։

Սխտոր

Ամեն օր քնելուց առաջ գորտնուկի վրա սխտորի հյութ քսեք։

Պապիլոմա


Խնձորի քացախ

Բամբակը թրջեք խնձորի քացախով, դրեք այդ հատվածի վրա։ Մի քանի օր շարունակ կրկնեք սա։

Թեյի ծառի յուղ

Բամբակը թրջեք ջրով, ապա ավելացրեք մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ։ Բամբակը դրեք այդ հատվածի վրա և ֆիքսեք։ 1 ամիս շարունակ կրկնեք այս գործողությունը։

Գերչակի յուղ և կերակրի սոդա

Այս երկուսը լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խառնուրդը քսեք այդ հատվածի վրա, կապեք։ Լավագույն արդյունք ստանալու համար օրվա ընթացքում 2-3 անգամ կրկնեք։

Просмотров: 7918 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar