Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 29 » Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել
loading...
1:23 PM
Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

 

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

 

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից ամենահաճախը սառչում են վերջույթները, հատկապես ոտքերը: Սա պայմանավորված է նրանով, որ ոտնաթաթի շրջանում գրեթե չկա ճարպային հյուսվածք, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկան տաք կոշիկներ, մեծ ջերմատվության պատճառով ոտքերը սառչում են: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառչում են ոչ միայն տարվա ցուրտ եղանակին, այլ նույնիսկ ամառվա շոգին:

 

Ինչու՞ է այդպես տեղի ունենում, և ի՞նչ անել այդ դեպքում:


ՍԱՌԸ ՈՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

  • Վեգետաանոթային դիստոնիա: Այս պայմանական ախտորոշումը կարելի է դնել մարդկանց  80%-ին: Սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդային համակարգերի աշխատանքի աններդաշնակությունը բերում է անոթների և ներքին օրգանների տոնուսի կարգավորման խանգարման, որը հաճախ  պահանջում է երակների տոնուսը վերականգնող միջոցներով (դետրալեքս) բուժում:•    Ցածր զարկերակային ճնշում: Սառչող վերջույթները բավականին տարածված խնդիր են հիպոտոնիկների մոտ: Ցածր զարկերակային ճնշման դեպքում արյան հոսքը դանդաղում է, այդ պատճառով հիպոտոնիկները հաճախ են սառչում :
  • Հիպոթիրեոզ: Վահանաձև գեղձի ֆունկցիայի ընկճման դեպքում օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են: Այդ պատճառով հիպոթիրեոզի ժամանակ առաջանում է քրոնիկական հոգնածություն և սառնության զգացում:
  • Մարմնի կոնստիտուցիան: Հաճախ ոտքերը սառչում են ասթենիկների մոտ՝ նեղ կրծքավանդակով նիհար մարդկանց մոտ: Ասթենիկների մոտ սիրտը փոքր չափերի է, ինչի հետևանքով այն ի վիճակի չի լինում ապահովել օրգանիզմի նորմալ արյունամատակարարումը:.
  • Երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Այս հիվանդության դեպքում թթվածնաքաղց է առաջանում: Հյուսվածքները (այդ թվում նաև անոթային) բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում , որի պատճառով վերջույթներում (ձեռքերում և ոտքերում) սառնության զգացում է առաջանում:
  • Ճիճվակրություն: Ստամոքսաղիքային ուղու մակաբույծները թույներ են արտադրում, որոնք ազդում են անոթների տոնուսի վրա:
  • Ծխելը: Հայտնի է, որ նիկոտինը կաող է անոթների սպազմ առաջացնել:
  • Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ: Խոլեստերինային վահանիկները խոչընդոտում են արյան նորմալ հոսքին:
  • Մեջքի հիվանդություններ: Ոտքերը կարող են սառչել օստեոխոնդրոզի ժամանակ, մասնավորապես, նյարդային վերջավորությունների ճմլման դեպքում, որը կարող է բերել վերջույթներում սառնության զգացողության առաջացման և նույնիսկ նրանց ընդարմացման:
  • Որոշ դեղորայքի ընդունում: Բետա-ադրենոբլոկատորներն առաջացնում են ծայրամասային անոթների սպազմ, ինչի հետևանքով մարդը մրսկան է դառնում՝ առաջին հերթին վերջույթների շրջանում:

 

 

 

Ինչպե՞ս սառնամանիքին փողոցում չմրսել


Որպեսզի խիստ ձմեռը առողջության վրա չանդրադառնա, կարևոր է ճիշտ հագնվել; Սա հատկապես վերաբերվում է նրանց, ում աշխատանքը կապված է փողոցում երկարատև մնալու հետ:

 
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՈՏՔԵՐԸ ՍԱՌՉՈՒՄ ԵՆ


Եթե դուք նկատել եք, որ նույնիսկ տաք եղանակին Ձեր վերջույթները սառչում են, ապա ավելի լավ է դիմել բժշկի՝ տվյալ ախտանիշի հստակ պատճառը պարզելու համար: Վերացնելով պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ Դուք ընդմիշտ կազատվեք սառը ոտքերի խնդրից:


Ահա մի քանի խորհուրդ, որոնք պետք է ընդունեն այն մարդիկ, ում ոտքերը հաճախ են սառչում.

 

  • Մարզեք անոթները:  Դրա համար շատ հարմար են կոնտրաստային պրոցեդուրաները. կոնտրաստային ցնցուղը կամ ոտնաթաթերը սառը և տաք ջրի մեջ հերթով իջեցնելը: Օգտակար կլինեն նաև սաունաները և այն բաղնիքները, որտեղ  «տաք» պրոցեդուրաներից հետո նախատեսված է սառը ջրով լվացում:
  • Զբաղվեք սպորտով: Ստիպեք ձեզ ամեն օր զբաղվել ֆիզիկական վարժություններով: Ձեր ճաշակով կարող եք ընտրել վազք, աերոբիկա, արագ քայլք, լող, հեծանվավազք և ֆիզիկական ակտիվության այլ ձևեր:
  • Աշխատեք ազատվել վնասակար սովորություններից: Ինչպես նշեցինք վերևում, նիկոտինն առաջացնում է անոթների սպազմ: Անոթային համակարգի վրա բացասաբար է ազդում նաև ալկոհոլի և սուրճի չարաշահումը: Ավելի լավ է դրանք ընդհանրապես բացառել սննդակարգից:
  • Ճիշտ սնվեք: Տարվա ցուրտ եղանակին հաճախ օգտագործեք ճարպոտ ծովային ձուկ (սկումբրիա, սաղմոն, պանգասիուս): Ցածր հեմոգլոբինի դեպքում նախապատվությունը տվեք այն մթերքներին, որտեղ մեծ քանակությամբ երկաթ է պարունակվում (միս, կակաո): Վահանաձև գեղձի նորմալ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է յոդ, որը պարունակվում է ծովային կաղամբում, ծովի աղում, ձկան և ծովամթերքների մեջ:
  • Հետևեք խմելու հաշվեկշռին:  Խմեք բավարար քանակությամբ հեղուկներ (30 մլ մարմնի մեկ կգ-ին): Եթե Դուք ավելացնեք ընդունվող  հեղուկների քանակը, ապա այն կբերի արյան շրջանառության ուժեղացման, ինչից էլ մարմինը կջերմանա:
  • Կոշիկները ճիշտ ընտրեք: Չարժե կրել այնպիսի կոշիկ, որն ամուր գրկում է ոտնաթաթը: Սա հատկապես վերաբերվում է ձմեռային կոշիկներին: Այդպես ջերմափոխանակությունը շրջակա միջավայրի հետ ավելի ինտենսիվ է տեղի ունենում, որը Ձեզ բացարձակապես պետք չէ: Ոտքը կոշիկի մեջ պետք է իրեն ազատ զգա: Եթե կոշիկի մեջ լինի քիչ օդային տարածություն, ապա ոտքն ավելի դանդաղ կսառչի:
  • Կոփվեք: Գարունը և ամառը հարմար ժամանակ են կոփման պրոցեդուրաներ սկսելու համար: Սկսեք օդային լոգանքների ընդունումից՝ աստիճանաբար անցնելով ջրով շփման և լվացման: Այսպես Դուք ոչ միայն կլավացնեք անոթների տոնուսը, այլ նաև զգալիորեն կբարձրացնեք օրգանիզմի իմունային պաշտպանությունը:
Просмотров: 2182 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar