1:31 PM Դեն մի նետիր դեղնած վարագույրները. ԱՅՍ միջոցը կօգնի վերադարձնել դրանց սկզբնական սպիտակությունը | |
Վարագույրների սպիտակեցումը զելյոնկայով բավական աշխատատար գործընթաց է, բայց արժե ջանք թափել: Վարագույրը դառնում է թարմ և շատ սպիտակ: Ինչպես սպիտակեցնել դեղնած վարագույրները
1. Նախքան սպիտակեցումը սկսելը շղարշն անհրաժեշտ է լավ լվալ: Դրա համար վարագույրը թրջիր տաք ջրով, թող 2 ժամ, հետո մանրամասն լվա: 2. Կեղտոտ ջուրը քամիր և վարագույրը 2 ժամով թրջիր լվացքի փոշով ջրով: Հետո շղարշը պարզաջրիր և արագ սկսիր սպիտակեցումը: 3. Տաք ջրի մեջ ավելացրու 3 ճ/գ սովորական աղ: 4. Հետո զելյոնկան այնպես բացիր, որ խուսափես կանաչ հետքերից վարագույրի վրա: 10-15 կաթիլ զելյոնկա լուծիր 1 բաժակ ջրի մեջ: Լավ խառնիր նստվածքից խուսափելու համար: Խառնուրդը մի քանի րոպեով թող ու ևս մեկ անգամ խառնիր: 5. Համոզվելով, որ բաժակի հատակին նստվածք չկա, խառնուրդը լցրու աղաջրով ամանի մեջ: Վարագույրը դիր ջրի մեջ, թող 2-3 րոպե՝ անընդհատ շրջելով: 6. Շղարշն այդ լուծույթում պահելուց հետո պետք է այն լավ ողողել և քամել՝ առանց պտտելու: Վարագույը կախիր: Կտեսնես, որ այն կարծես նոր լինի: | |
|
Всего комментариев: 0 | |