7:57 PM Գերչակի յուղի բուժիչ գաղտնիքները | |
Ժողովրդական դեղատոմսեր Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։ Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։ Գորտնուկ, պապիլոմա, պիգմենտային բծեր. Գերչակի առանձնահատկություններից է նաև, որ այն ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։ Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։ Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։ Թութք. Գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վերքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Կնճիռներ աչքերի շուրջը. Գերչակի յուղի օգնությամբ կարելի է հարթեցնել և կանխարգելել դրանց առաջացումը։ Գերչակի յուղը գոլացրեք, մատների բարձիկներով զգուշորեն ներմերսեք մաշկի մեջ։ Կատարեք 10 օրը մեկ, ամիսը 3 անգամ։ Մաշկի գույնը լավացնող. Նույն կերպ ներմերսեք գոլացրած յուղը դեմքին և պարանոցին։ Երկու ժամ հետո յուղի մնացորդը (եթե այդպիսին կա) մաքրեք բամբակե խծուծով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում (ամիսը 1-2 անգամ) մաշկը կդառնա ավելի առաձգական, իսկ դեմքը` արտահայտիչ։ Մազարմատներն ամրացնող. Գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30-40 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։ Խառնեք 2-ական 2ճ/գ գերչակի և ձիթապտղի յուղեր, 1 ճ/գ օճառահեղուկ։ Ներմերսեք մազարմատներին, լվացեք 30 րոպե անց։ Կատարեք 10-ական օր` ընդմիջումներով, ընդամենը 3-5 անգամ։ Խառնեք գերչակի յուղ և օղի (1։1), լվացեք 1 ժամից մանկական օճառով, ցայեք կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ջրային լուծույթով (1 ճ/գ` 500 մլ ջուր)։ Գերչակի յուղը նպաստում է թարթիչների աճին։ Ոչ մի վատ բան չի լինի, եթե կես կաթիլի չափ յուղ ծորա աչքի մեջ, դա նույնիսկ ինչ-որ չափով կհանգստացնի օրվա ընթացքում հոգնած աչքերը։ Մրսածություն. Խառնեք 2 ճ/գ տաք գերչակի յուղ և 1 ճ/գ բևեկնի (սկիպիդար) լուծույթ։ Գոլ խառնուրդը քսեք կրծավանդակին, փաթաթեք տաք լաթով, պառկեք անկողնու մեջ։ Գերչակի յուղը` որպես լուծողական միջոց Գերչակի յուղը 12-մատնյա աղիում տրոհվում է ենթաստամոքսային գեղձում արտադրվող խմորիչ (ֆերմենտ) լիպազայի ազդեցությամբ։ Արդյունքում առաջացած ռիցինոլի ճարպաթթուն նպաստում է ողջ աղիքային համակարգի շարժողական ֆունկցիայի ուժեղացմանը։ Այս բույսերից պատրաստված լուծողական միջոցներն ազդում են աղեստամոքսային համակարգի որոշակի հատվածների վրա։ Գերչակի յուղը դասվում է թույլ լուծողական միջոցների շարքին, որի ազդեցությունը զգացվում է 4-5 ժամից ոչ շուտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային համակարգում բորբոքային ընթացքի, կոլիտների և տենդի դեպքում։ Երկարատև օգտագործման դեպքում յուղն այլևս չի ունենում լուծողական ազդեցություն, նաև կարող է վատանալ ախորժակը։ Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Սակայն կիրառվում է մանկաբարձական պրակտիկայում` օգտագործվում է նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։ | |
|
Всего комментариев: 0 | |