4:11 PM Շատ համեղ խմոր՝ պելմեններ պատրաստելու համար | |
Պելմենը անեկ խմորից և մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր է: Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների և ֆինների ազգային կերակուրն է: Նմանատիպ կերակուրներ ունեն շատ ժողովուրդներ, որոնք պատրաստվում են նույն սկզբունքով, ինչ պելմենները: Չինաստանում դա վոնտոնն է, Վրաստանում՝ խինկալին, Հայաստանում՝ բորակին, Ուկրաինայում՝ վարենիկը, իսկ Իտալիայում՝ ռավիոլին: Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում. Կալորիականություն – 295 կկալ Բաղադրիչներ 1. Ալյուր – 690 գ Պատրաստման եղանակը 1. Մեծ թասի մեջ լցնել ալյուրը: Կենտրոնում փոսիկ անել և դրա մեջ ջարդել 2 հավկիթ (ալյուրի աստիճանաբար խառնումը հավկիթներին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այն չսոսնձվի սպիտակուցների պատճառով): Փոսիկի կողքին ևս մեկ խորություն բացել, լցնել կաթը, աղ ցանել և ավելացնել բուսայուղը: 2. Խմորը պետք է միանգամից հունցել ձեռքով: 3. Խմորից կիսագունդ սարքել՝ հունցելով այնպես, որպեսզի բոլոր ճաքերը հայտնվեն ներքևում: Խմորը պետք է ստացվի 800 գ, որը բավարար է 10 չափաբաժնի համար (1 չափաբաժնում լինում է մոտ 10 պելմեն): 4. Պատրաստի խմորը 20 րոպեով դնել սառնարանի մեջ, որպեսզի այն հանգստանա: Դրանից հետո պելմեններ ձևավորել յուրաքանչյուր տեսակի խճողակով: | |
|
Всего комментариев: 0 | |