9:04 PM Անգնահատելի քսուք երակների վարիկոզ լայնացման, վերքերի և մաշկային այլ հիվանդությունների համար | |
Երբ ավանդական բժշկությունն անզոր է, օգնության են գալիս ժողովրդական միջոցները: Գոյություն ունեն զանազան քսուքներ, որոնք ավելի լավ են ազդում, քան դեղատնից գնվածները: Ներկայացվող միջոցը դրանցից մեկն է: Այն փորձած մարդիկ պնդում են, որ քսուքը հիանալի օգնում է նաև երակների վարիկոզ լայնացման դեպքում: Պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 200մլ ձիթապտղի յուղ, 100գ բնական մեղրամոմ, 100գ փշատերև ծառի խեժ, 2 ճ.գ. մեղր, 1-2գ ակնամոմ: Կաթսայի մեջ լցրեք մեղրամոմը, ձիթապտղի յուղը և խեժը, որը պետք է նախօրոք փոշի դարձնել: Կաթսան ջրային գոլորշու վրա պահեք 10-12 րոպե: Այնուհետև ավելացրեք մեղրը և եփեք ևս 8-10 րոպե: Վերջում ավելացրեք ակնամոմը և անընդհատ խառնելով շարունակեք եռացնել 8-10 րոպե: Կրակից վերցրեք, սառեցրեք և լցրեք ապակյա տարայի մեջ: Այս քսուքը պետք է պահել միայն սառնարանում: Օգտագործել օրը 1-2 անգամ՝ առատորեն քսելով հիվանդ տեղերին: Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |