Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Май » 1 » Նարնջագույնի հոգեբանական նշանակությունը
loading...
9:38 PM
Նարնջագույնի հոգեբանական նշանակությունը

Նարնջագույնի հոգեբանական նշանակությունը

Նարնջագույնը դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:

Просмотров: 1372 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar