4:47 PM Ինչպե՞ս ազատվել մաշկի զոլերից | |
Մաշկի հարթ, թարմ և առողջ տեսքը պայմանավորող նախապայմաններից է ճիշտ սննդակարգը: Բանջարեղենը, մրգերը, ընկույզը, բուսական յուղը , ծովամթերքները պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել նաև մեծ քանակությամբ հեղուկ: Արդյունավետ են ձիթապտղի, նշի, կիտրոնի, նարինջի և ցորենից պատրաստված յուղերը: Ճարպոտ մաշկի դեպքում նախապատվությունը տրվում է նշի յուղին, իսկ չոր մաշկի դեպքում` նշի յուղի համակցումը ցորենից պատրաստված յուղի հետ: Այս յուղերին ավելացնում են վիտամին E ու տարբեր արոմատիզատորներ և քսում են զոլեր ունեցող մաշկին: Արդյունավետ է նաև մերսումը: Մերսումը հանգեցնում է նյութափոխանակության պրոցեսների ակտիվացմանը և լավացնում է մաշկի տվյալ տեղամասի արյունամատակարարումը, ինչն իր հերթին նպաստում է նորմալ կենսագործունեության: | |
|
Всего комментариев: 0 | |