7:20 PM Բժիշկները ծնողներին կոչ են անում պահել իրենց երեխաների մանկական ատամները. ահա թե ինչու | |
Ներկայացնում ենք մանկական ատամները պահելու առավելությունները: 2003 թ. պարզվեց, որ մանկական ատամներն արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում: Ցողունային բջիջները կարող են վերածվել գործնականում ցանկացած տիպի բջջի: Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները կարող են օգտագործվել տարբեր օրգանների վնասված բջիջները վերականգնելու համար:
Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները մարդու օրգանիզմի կարևորագույն բջիջներից են:
Դրանք շատ ավելի արագ են բազմանում, քան մյուս օրգանների ցողունային բջիջները: Դա ազատում է ոսկրածուծի դոնորի սպասելու անհրաժեշտությունից, եթե երեխային այդ բջիջները պետք լինեն: Նաև մեծացնում է հավանականությունը, որ օրգանիզմում դրանք ավելի արագ կարմատավորվեն, քան դոնորինը: Տարիքի հետ ցողունային բջիջները պակաս արժեքավոր են դառնում: Եթե ձեր երեխային հասուն տարիքում ցողունային բջիջներ են պետք, այդ պահին նրա բերանում եղած ատամներն այլևս պիտանի չեն լինի:
Արդեն գոյություն ունեն մի շարք ծառայություններ, որոնք որոշակի վճարի դիմաց կպահեն ձեր երեխայի ատամը: Կհանեն ցողունային բջիջները և կդնեն միջավայրում, որտեղ դրանք կարող են աճել: Նույնիսկ եթե ատամը որոշ ժամանակ առաջ է ընկել, կարող է արժեքավոր ցողունային բջիջներ պարունակել: | |
|
Всего комментариев: 0 | |