8:02 PM Սխալներ համբուրվելիս. ինչի՞ց է պետք խուսափել | |
Այնքա՜ն բան… Ձեր անհատականությունների և մարմինների քիմիա, ճիշտ տրամադրվածություն, շրթունքների իդեալական ճկունություն, ձեռքերի ճիշտ շարժումներ… Մի բան է հույս տալիս` այդ ամենը քո արյան մեջ է, ուստի դա շատ բնական է ստացվում: 1. Նախաձեռնողականության բացակայություն Նման աղջիկներին տղաները «գերան» են անվանում: Համբույրի ժամանակ էլ նույնն է. ոչ մեկին դուր չեն տալիս «սառած տոլմաները»: Անգամ եթե համարում ես, որ տղամարդը առաջնորդ է, դա չի նշանակում, որ պետք է թողնես ողջ գործը նրա վրա: 2. Հայացքը հայացքին Մարդկանց մեծ մասը սիրում է համբույրի ժամանակ փակել աչքերը: Եթե նրանց շարքում չես և սիրում ես հետևել սիրելիիդ դեմքի արտահայտությանը, ապա հիշի՛ր, որ նա դրանից կարող է իրեն վատ զգալ, երբ համբույրի ժամանակ բացի աչքերն ու հասկանա, որ այդ ողջ ընթացքում աչքերդ չռել ու իրեն ես նայել: 3. Սխալ տեղ և սխալ ժամանակ Նորմալ է, որ ցանկանում ես ամեն պահի դիպչել սիրելիիդ: Բայց նորմալ չէ, որ դու դա իրականության ես վերածում: Փողոցի անցումը համբուրվելու լավագույն վայրը չէ, և անիմաստ է սիրելիին քարշ տալ քաղաքի մյուս ծայրը, որպեսզի համբուրես այնտեղ, որտեղ առաջին անգամ համբուրվել եք: 4. Ոչ թարմ շնչառություն Ոչ մի տղա չի գնահատի համբուրվելու քո տեխնիկան, եթե բերանիցդ սխտորի կամ ծխախոտի հոտ գա: 5. Նշանակետից այն կողմ Շատ քնքուշ բան է, երբ նրբորեն դիպչում ես սիրելիիդ այտին կամ շոյում ես լեզվով նրա ականջը: Բայց պետք չէ համբույրը վերածել նրա քթի կամ ծնոտի լպստոցի. ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: | |
|
Всего комментариев: 0 | |