8:28 PM Շքեղ կուրծք ունենալու գաղտնիքը | |
Ծննդաբերությունից և երեխային կերակրելուց հետո կանանց կուրծքը ձևափոխվում և կորցնում է իր ձիգ ու փարթամ տեսքը։ Իսկ ինչպես կարելի է վերականգնել կրծքի գեղեցկությունը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի քսուք, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում. Խնձորով քսուք Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ թարմ խնձորի խյուսը խառնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով և մեկ թեյի գդալ բնական մեղրով։ Ստացված զանգվածը մերսող շարժումներով հարկավոր է քսել կրծքին՝ թողնելով 15-20րոպե։ Թթվասերով քսուք Այս քսուքը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ ոչ միայն կուրծքը մեծացնելու, այլև այդ հատվածի մաշկը սնուցելու համար։ Դրա համար անհրաժեշտ է 100 գր. թարմ թթվասերը (միջին յուղայնության) խառնել մեկ ձվի դեղնուցով և կես կիտրոնի թարմ քամած հյութով։ Դիմակը պետք է հավասարաչափ տարածել կրծքի մաշկի վրա և տաք ջրով լվանալ 30 րոպե անց։ Ի դեպ, դիմակը հեռացնելուց հետո պետք չէ քսուքներ օգտագործել։ Գայլուկով դիմակ Այս քսուքի համար հարկավոր է գայլուկի յուղ, որը կարելի է անգամ տնային պայմաններում պատրաստել. պարզապես պետք է գայլուկի մի բուռ կոների վրա ձիթապտղի յուղ լցնել եւ 14 օր թողնել արևոտ տեղում՝ պարբերաբար խառնելով տարայի պարունակությունը։ Ստացված լուծույթը վերջում պետք է քամել և մերսող շարժումներով քսել կրծքին։ Ի դեպ, նախընտրելի է այս գործողությունից առաջ կոնտրաստային լոգանք ընդունել։ | |
|
Всего комментариев: 0 | |