8:30 PM Կնոջ ամենասեքսուալ տարիքը՝ ըստ տղամարդկանց | |
Պարզվել է՝ տղամարդկանց աչքերով կնոջ ծաղկման գագաթնակետը 23-28 տարեկանն է: Իդեալականը՝ 24-25 տարեկանը: Ըստ մասնագետների՝ այդ ընտրության վրա մեծ ազդեցություն ունի էվոլյուցիոն մեխանիզմների աշխատանքը. 25-ը տարիք է, երբ գալիս է կնոջ պտղաբերության գագաթնակետը, այսինքն՝ հղիանալու հավանականությունն առավել մեծ է: Հետաքրքիր է, որ կանայք, մեկ այլ հարցման տվյալներով, իրենց ամենասեքսուալ տարիքը համարում են 34-ը: Նրանք իրենց ամենագեղեցիկը զգում են 30 տարեկանից հետո, իսկ ամենաոճայինը՝ ավելի ուշ: Իսկ ահա տղամարդկանց «գրավիչ տարիքի» ընտրության հարցում կանայք նախընտրում են հասակակիցների կամ տղամարդկանց, որոնք ընդամենը մի քիչ են մեծ իրենցից: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանայք այս ընտրությունն անում են ավելի մեծ կայունությունից և ֆինանսական ապահովվածությունից ելնելով, հաճախ դա նաև ենթագիտակցական մակարդակում է լինում: Հարցմանը մասնակցել է 12 500 մարդ: | |
|
Всего комментариев: 0 | |