
Եթե ձեր մաշկը հակում ունի կորյակների և բորբոքումների նկատմամբ, ապա օգտագործեք մեխակի լոսիոններ: Մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու պայքարում ձեզ լավ կօգնի նաև սամիթը, որը բնական հակաբիոտիկ է:
Մեխակ. հզոր բնկան հակաբիոտիկ
Մեխակը, ավելի հստակ մեխակի յուղը Չինական բժշկության մեջ օգտագործվել է տարբեր մաշկային հիվանդությունների բուժման համար:
Ուշադրություն. մեծ քանակությամբ խիտ չնոսրացված մեխակի յուղը կարող է առողջությանը վնաս հասցնել, այդ իսկ պատճառով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հրահանգի համաձայն նոսրացնել այն: Հղի կանանց այս յուղը բացարձակապես հակացուցված է:
Սպիտակեցնում ենք ատամները
2-3 մեխակը մանրացնել, հավասար քանակությամբ խառնել մանրացրած դեղին օձասխտորի հետ: Ատամները մաքրելուց առաջ փոշին ջրով բացեք: Ստացված ատամի մածուկով, երեք օրվա ընթացքում, օրը 2-3 անգամ մաքրեք ատամները:
Ամրացնում ենք մազերը
Վերցնել հինգ փունջ մեխակ և այն մանրացնել: Ստացված փոշին խառնել մեկ բաժակ սոխի կճեպի հետ, մեկ բաժակ օղի լցնելև թողնել 2 շաբաթ մութ տեղում: Մազերը լվանալուց առաջ թուրմը քսել մազարմատներին և թողնել 30-40 րոպե:
Ազատվենք կորյակներից
100 մլ զտված ջրին խառնել 20 կաթիլ մեխակի եթերայուղ: Ստացված լոսյոնով ամեն օր մաքրել դեմքը: Այրոցի նշանների դեպքում դադարեցնել:
Սամիթ. բնական հակաբիոտիկ
Սամիթը հարուստ է С, В1, В2, В5, В9, P, PP, E վիտամիններով, կարոտինով, միկրո մասնիկներով,պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, ֆոսֆոր և երկաթ: Սամիթի եթերայուղը բուսական հակաբիոտիկի բնական կոնցենտրանտ է:
Կորյակների դեմ
. Հավասար քանակությամբ մանրացնել սամիթ, կաղամբի թերթիկներ, սոխ, սխտոր և սև բողկ: Ստացված մածուկը քսել դեմքին, թողնել 20-30 րոպե, ապա սառը ջրով լվանալ:
. լոսիոն պատրաստելու համար վերցնել կես բաժակ մանրացրած թարմ սամիթ, 20 գր գլիցերին, 100 մլ օղի և խառնել: Երեք օր թողնել մութ տեղում՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ապա քամել և ավելացնել 100 մլ զտված ջուր: Առավոտյան և երեկոյան ստացված լոսիոնով մաքրել դեմքը:
Մաշկը սպիտակեցնելու համար
1 ճաշի գդալ մանրացրած կանաչ սամիթը խառնել նույն քանակի մաղադանոսի հետ, վրան լցնել 1 բաժակ եռջուր, և թողնել 3 ժամ թրմվի: Քամել և ստացված լոսիոնով օրը 2-3 անգամ դեմքը մաքրել
|