Ասում են, պանիր սիրող մարդիկ հանգիստ են քնում և չեն տանջվում մղձավանջից: Այս մթերքը հարուստ է ամինաթթուներով, որոնք նպաստում են, որպեսզի մարդն ազատվի սթրեսներից:Դրանից բացի, պանրի մեջ կան օրգանիզմին անհրաժեշտ այլ նյութեր և վիտամիններ:
Պանիրը պատրաստում են տարբեր կաթերից. կովի, այծի, ոչխարի, ձիու, ուղտի և, նույնիսկ, էշի:
Հատուկ համ և բուրմունք տալու համար, պանիրը պահում են հատուկ տկճորում՝ աղաջրի մեջ , կճուճներում, կրափոսերում, փայտյա տակառներում: Պանիրն օգտագործում են ոչ միայն որպես նախուտեստ, այլ այն լավ զուգակցվում է այլ բազմաթիվ մթերքների հետ: Այժմ ձեզ ենք ներկայացնում պանրով ճաշատեսակների մի քանի բաղադրատոմսեր:
Իտալական պանիրների անվանումները հնչում են որպես երաժշտություն՝ բուրիելլե, գորգոնցոլա, բել պոեզե: Ամբողջ աշխարհում հայտնի պարմեզան պանիրը իտալական ճաշատեսակների անբաժանելի մասն է: Իսկ ամբողջ աշխարհը նվաճած սպագետտին և պիցան հնարավոր չէ պատկերացնել առանց պանրի:
Հռոմեական շնիցելը պանրով
Պանրի կտորները թաթախել հարած ձվի և չոր պաքսամատի մեջ և երկու կողմից տապակել շիկացրած յուղի մեջ՝ մինչև բաց-ոսկեգույն դառնալը: Վրան լցնել մանր կտրած կանաչ սոխ և զարդարել լոլիկի կտորներով: Մատուցել տաք վիճակում, կարտոֆիլի կամ սպանախի հետ:
Սպագետտի ա-լյա կարբոնարո
Մանր կտրտած շպիկը և խոզապուխտը տապակել, ավելացնել բարակ շերտերով կտրտած լոլիկ և շամպինյոններ, շոգեխաշել մինչև փափկելը: Ձուն խառնել սերուցքի հետ, համեմել աղով և պղպեղով, լցնել սոուսի վրա: Սպագետտին եփել, տեղափոխել ափսեի մեջ և վրան առատորեն լցնել մանրած պանիրը և սոուսը:
Բաղադրությունը՝ 400գր սպագետտի, 100գր շպիկ, 100գր յուղ, կես բաժակ մանրած պանիր, 3-4 լոլիկ, 2-3 ձու, 2 ճաշի գդալ սեր, 150գր շամպինյոն:
Կարտոֆիլ դոֆինե պանրով
Թավային քսել սխտոր, կարագ, վրայից շարել կտրտած կարտոֆիըլ, ավելացնել աղ, պղպեղ: Ձուն Խառնե լսառը կաթի հետ, լցնել կարտոֆիլի վրա և տապակել ջեռոցի մեջ 40-50 րոպե: Հետո վրայից լցնել մանրած պանիր և պահել ջեռոցում մինչև կարմրելը:
Բաղադրությունը՝ 800գր կարտոֆիլ, 1 ձու, 30գր կարագ, 1 բաժակ կաթ, 50գր պաներ, 50գր սխտոր:
|