Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Май » 3 » Ինչպե՞ս պատրաստել մարցիպան
loading...
4:41 PM
Ինչպե՞ս պատրաստել մարցիպան

inchpes-patrastel-marcipan-1Մարցիպանը փոշիացված նուշի, շաքարի օշարակի կամ շաքարի փոշու խառնուրդ է: Նրանով պատում են տորթերն ու կեքսերը և նույնիսկ օգտագործում որպես բուլկիների ու կրուասանների լցոն:

Տնական մարցիպան պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ նուշ, 1 բաժակ շաքարավազ ու մի քանի ճաշի գդալ ջուր:

Սպիտակ մարցիպան ստանալու համար նուշը կեղևազրկում ենք. նուշի հատիկները 1 րոպեով մտցնում ենք եռման ջրի մեջ, սառը ջրով լվանում և ևս մեկ անգամ կրկնում նույն գործողությւոնը: Դրանից հետո նուշը մատներով սեղմում ենք ու հեշտությամբ կեղևազրկում:

Այնուհետև նուշը 15 րոպե չորացնում ենք 150 աստիճան ջեռոցում և բլենդերով կամ մսաղացով մանրացնում:
Այս ամենից հետո կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազն ու ջուրը և զանգվածը 3-5 րոպե եռացնում:

 

Այնուհետև մանրացրած նուշն ավելացնում ենք ստացված օշարակի մեջ ու անընդհատ խառնելով եփում ևս 3-5 րոպե: Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ափսեի մեջ ու հովացնում:

Երբ զանգվածը հասնում է սենյակային ջերմաստիճանի, անցկացնում ենք մսաղացի խոշոր ցանցով: Ահա և վերջ:
Արդյունքում ստացվում է հարթ, համասեռ ու առաձգական մարցիպան:

 

Խորհուրդներ

  • Եթե զանգվածը համասեռ չէ, ևս 1-2 անգամ կարող ենք անցկացնել մսաղացով:
  • Եթե մարցիպանը ջրիկ է ստացվել, ապա մի քիչ շաքարի փոշի ենք ավելացնում ու լավ հունցում:
  • Պետք է հիշել, որ մարցիպանը շատ արագ է չորանում, ուստի այն պետք է ծածկենք խոնավ թանզիֆով, դնենք փակվող տարայի մեջ ու պահենք սառնարանում:
  • Մարցիպանը ներկելու համար կարող ենք օգտագործել հեղուկ կամ բնական (բազուկի, գազարի, սպանախի) ներկանյութեր:
    Մարցիպանի զանգվածի մեջ մատով անցք ենք բացում, մի քանի կաթիլ ներկանյութ կաթեցնում ու լավ հունցում: Պետք է հունցենք այնքան, մինչև ներկանյութը հավասարաչափ տարածվի:
  • Մարցիպանից հեշտությամբ կարող ենք կենդանիներ ու գեղեցիկ պատկերներ պատրաստել, քանի որ վերջինս պլաստիլինի նման ենթարկվող է և հեշտությամբ պահում է իրեն տրված ձևը, ինչից հետո էլ չորանում ու պնդանում է:
Просмотров: 5220 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar