8:07 PM Ինչպե՞ս ուտել քաղցրավենիք և նիհարել | |
1. Նախընտրությունը տվեք բնական շաքարին՝ օրինակ բանանն ավելի շատ շաքար է պարունակում, քան կրեմով փքաբլիթը, բայց բանանը պարունակում է ավելի շատ օգտակար նյութեր և ավելի քիչ կալորիաներ: 2.Քաղցրավենիքը կերեք մարզումներից առաջ կամ հետո, ճիշտ է, սննդաբանները դեմ են այս մտքին, սակայն այսպես ավելի լավ է, քան չբալանսավորված շաքարի ընդունումը: Իսկ կերած շոկոլադե սալիկը մարզասրահում "հալեցնելը" միանգամայն գործող երևույթ է: 3.Սուրճը խմեք առանց շաքարի և առանց որևէ քաղցր բանի: Ճիշտ է, դժվար է, սակայն կոֆեինը դժվարացնում է շաքարի մարսումն օրգանիզմում, այնպես որ շաքարն "ընդունեք" կոֆեինից առանձին: 4.Ձեր սննդակարգում դարչին ավելացրեք, այն ուժեղացնում է հագեցվածության զգացումը և իջեցնում՝ արյան մեջ շաքարի պարունակությունը՝ նպաստելով ավելորդ կիլոգրամներից ազատվելուն: | |
|
Всего комментариев: 0 | |