6:45 PM 5 խորհուրդ թրենդային անփայլ շրթներկ ընտրելու համար | |
Tochka-ն գրում է, որ այդպիսի թրենդներից է անփայլ շրթներկը, որն արդեն մի քանի սեզոն է`չի զիջում իր դիրքերը։ Այն բավականին տարածված է նորաձևության ոլորտում և հաճախ է հայտնվում մոդելների շուրթներին։
Որակյալ անփայլ շրթներկ ընտրելու համար հետևեք այս խորհուրդներին․
1. Ուշադրություն դարձրեք բաղադրությանը։ Մինչ այն գնելն ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը, այն գրված է տուփի պիտակին։ Շրթներկը պետք է բավական քանակությամբ խոնավացնող նյութեր պարունակի։ Եթե դրանք քիչ լինեն, շրթունքները շատ արագ կչորանան ու կճաքճքեն։ 2. Ուշադրություն դարձրեք մակերևույթին։ Ցանկացած բրենդի անփայլ շրթներկը պետք է հարթ մակերևույթ ունենա։ Եթե ինչ-որ թերություններ եք տեսնում, դա խոսում է վատ որակի մասին։ Գնեք միայն անթերի շրթներկը։
3. Մինչև գնելը ստուգեք այն։ Շատ կարևոր է, որ շրթներկը հարմար լինի ձեզ։ Ստուգեք այն և, եթե զգաք, որ շուրթերի շրջանում անհարմար զգացողություններ կան, նախապատվությունն այլ կոսմետիկայի տվեք։
4. Ձեր մաշկի գույնին համապատասխան շրթներկ ընտրեք։ Եթե մուգ մաշկ ունեք, ապա խուսափեք բաց գույնի շրթներկերից, իսկ, եթե բաց մաշկ ունեք, նախապատվությունը տվեք վարդագույնի երանգներին։ Բալագույնը համապատասխանում է ցանկացած գույնի մաշկ ունեցող աղջիկներին։
5. Չափը մի անցեք։ Եթե ցանկանում եք անփայլ շրթներկ օգտագործել, ամբողջ դիմահարդարումը պետք է անփայլ լինի։ Պետք չէ տարբեր կոսմետիկ միջոցները խառնել, քանի որ այդ դեպքում կարող եք ծիծաղելի տեսք ստանալ։
| |
|
Всего комментариев: 0 | |