Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Май » 5 » 10 խորամանկություն կոշիկների թարմ տեսքը երկար պահպանելու համար
loading...
7:43 PM
10 խորամանկություն կոշիկների թարմ տեսքը երկար պահպանելու համար


Կոշիկներ գնելիս երբեք պետք չէ գումար խնայել, քանի որ վատ կոշիկները կարող են փչացնել ձեր ամբողջ տեսքը։

 

Greatpicture-ը գրում է, որ թանկարժեք կոշիկները պետք է լավ խնամել ու հետևել, որպեսզի չփչանան։ Բնական է, որ բոլոր իրերն էլ հնանալու հատկություն ունեն։ Շատերը դեն են նետում կոշիկները, երբ դրանք կորցնում են իրենց առաջնային տեսքը։

 

Ահա մի քանի խորամանկություն՝ կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար։

 

1.      Կոշիկի տակացուն կրկին սպիտակեցնելու համար ատամի մածուկ օգտագործեք։ Խոզանակի օգնությամբ այն տարածեք տակացուի մակերևույթին ու տրորեք։

 

 

2.      Կաշվե կոշիկները մաքրելու համար բժշկական սպիրտ օգտագործեք։ Եթե կոշիկի վրա հետքեր կան, ապա բամբակով ու սպիրտով մաքրեք դրանք։

 

 

3.      Կոշիկների տհաճ հոտից ազատվելու համար գիշերը դրանց մեջ մի գդալ սոդա լցրեք։ Առավոտյան մաքրեք սոդան։

 

 

4.      Եղունգների խարտոցի օգնությամբ կարող եք մաքրել զամշե կոշիկները։

 

5.      Կոշիկները մաքրելու համար նաև կարող եք քացախ օգտագործել։ 1լ  ջրի մեջ 1/3 բաժակ քացախ լցրեք և կտորի միջոցով մաքրեք կոշիկները ստացված լուծույթով։ Դրանք սրբիչի մեջ փաթաթեք, որոշ ժամանակ անց անձեռոցիկով կամ կտորով մաքրեք ու թույլ տվեք, որ չորանան։

 

 

6.      Լաքապատ կոշիկներին փայլ հաղորդելու համար դրանց վրա վազելին տարածեք։ Հատուկ ուշադրություն դարձրեք խազերին։

 

 

7.      Եթե կոշիկները նեղ են, հաստ գուլպաներ հագեք ու վարսահարդարիչ պահեք կոշիկների վրա։ Մի քանի րոպե հետո անջատեք այն ու մի որոշ ժամանակ գուլպաներով ու կոշիկներով շրջեք տանը։

 

 

8.      Կոշիկները ջրակայուն դարձնելու համար դրանք մեղրամոմով կամ սովորական մոմով պատեք։ Բավական է բարակ շերտը։

 

 

9.      Եթե կոշիկը ցավեցնում է, տվյալ հատվածի վրա չոր հակաքրտինքային միջոց քսեք։

 

 

10.  Եթե կոշիկները չափազանց հարթ տակացու ունեն, դրանք հղկաթղթով տրորեք։ Այս դեպքում դրանք երբեք չեն սայթաքի։

Просмотров: 3268 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar