Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Май » 6 » Նրբերշիկով կարկանդակ
loading...
4:02 PM
Նրբերշիկով կարկանդակ

nrbershikov-karkandak-8Բաղադրիչներ

  • նրբերշիկ - 12 հատ
  • կաթ - 250մլ
  • ձու - 1 հատ
  • ձվի դեղնուց - 1 հատ
  • կարագ - 50գր
  • շաքարավազ - 1ճ/գդ
  • ալյուր - 450-500գր
  • խմորիչ - 10գր
  • աղ - 1 պտղունց

Պատրաստման եղանակ

  1. Տաք կաթի մեջ ավելացնել 1թ/գդ շաքարավազը և խմորիչը, թողնել մինչև խմորիչը հասունանա:
    Ձուն խառնել մնացած շաքարավազի և աղի հետ:
    Կաթի մեջ ավելացնել ձուն շաքարավազի և աղի հետ, սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնել:
    Ավելացնել ալյուրը, խմոր հունցել:
    nrbershikov-karkandak-2
  2. Ստացված խմորը բաժանել 12 հավասար մասի, գնդեր սարքել:
    nrbershikov-karkandak-3
  3. Գնդերը գլորելով երկարացնել այնքան, մինչև դրանք դառնան նրբերշիկներից 2 անգամ երկար:
    nrbershikov-karkandak-4
  4. Ստացված խմորները գալարաձև փաթաթել նրբերշիկների շուրջը:
    nrbershikov-karkandak-5
  5. Ապա շարել պերգամենտային թղթով (կամ ֆոլգայով) և բուսայուղով պատված տապակի վրա:
    Ձվի դեղնուցը խառնել 1ճ/գդ ջրի հետ և քսել նրբերշիկների վրա:
    Թողնել նրբերշիկները այդ վիճակում 15 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
    nrbershikov-karkandak-7
  6. Եփել ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
    nrbershikov-karkandak-8Իհարկե, նրբերշիկով կարկանդակ այսօր կարելի է գնել ցանկացած հացաբուլկեղենի կրպակում: Սակայն, որպեսզի համոզվաց լինեք որակի մեջ, միշտ գերադասեք պատրաստել այն տանը:
Просмотров: 1559 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar