4:54 PM Այս թեթև և անհավանական համեղ լոռամրգով թխվածքներն անտարբեր չեն թողնի ոչ մի հյուրի | |
Լոռամրգով «ծաղկեպսակներ» Բաղադրիչներ խմորի համար 1. Ալյուր – 500 գ Բաղադրիչներ միջուկի համար 1. Լոռամիրգ – 1 և 1/2 բաժակ Պատրաստման եղանակը 1. Լուծել խմորիչը 1/2 բաժակ տաք կաթի կամ ջրի մեջ, հետո ավելացնել ալյուրի կեսը, խառնել և խմորը դնել տաք տեղ 1-2 ժամ: 2. 2 ժամ անց խմորի մեջ լցնել մնացած հեղուկը, շաքարավազի և աղի հետ հարած հավկիթները և մնացած ալյուրը: Դրանից հետո խառնելով աստիճանաբար ավելացնել կարագը: 3. Հունցել խմորն այնքան ժամանակ, մինչև այն դառնա հարթ և չկպնի ձեռքերին: Խմորը ծածկել թաղանթով և դնել սառնարանը 2 ժամ: 4. Մինչև խմորը սառչում է, բլենդերում աղալ լոռամիրգը: Աղացած լոռամիրգը լցնել թասի մեջ, ավելացնել նարնջի կեղևը և շաքարավազը և եփել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով՝ մինչև պնդանալը: 5. Խմորը հանել սառնարանից և գրտնակել 60×30 սմ չափի շերտի: Ուղղանկյան մակերևույթին տարածել միջուկը: 6. Ծալել խմորը հետևյալ կերպ. շերտի լայն մասի մեկ երրորդով ծածկել միջնամասը, իսկ հետո ծածկել մյուս եզրով: Արդյունքում՝ պետք է ստացվի 30×20 սմ չափի ուղղանկյուն ռուլետ: 7. Կտրատել ռուլետը 12 հավասար մասերի: 8. Յուրաքանչյուր շերտը պտտել 3-4 անգամ, տալ ծաղկեպսակի տեսք և ամրացնել ծայրերը: Թխել 12-15 րոպե նախապես 210 աստիճան տաքացրած ջեռոցում: 9. Պատրաստի և սառեցրած թխվածքների վրա շաքարի փոշի ցանել:
| |
|
Всего комментариев: 0 | |