12:15 PM Տանը պատրաստեք իսկական ֆրանսիական թխվածքաբլիթ. նրա նուրբ համը Ձեզ անտարբեր չի թողնի | |
Խանութներում այսօր կարելի է գտնել ամենաբազմազան և արտասովոր թխվածքաբլիթները: Բայց, եթե Դուք սիրում եք ինքներդ պատրաստել, ապա կառաջարկենք Ձեզ շատ համեղ թխվածքաբլիթի պարզ բաղադրատոմս: Նրա «Սաբլե» անվանումը նշանակում է «Ավազ»: Այս թխվածքաբլիթի մեջ կարելի է ավելացնել ամենատարբեր համային հավելումները: Ֆրանսիական թխվածքաբլիթ Սաբլե Բաղադրիչներ 1. Ձու – 3 հատ Պատրաստման եղանակը 1. Պինդ եփել ձվերը, կեղևազրկել և դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից: Պետք են գալու միայն դեղնուցները: Տրորել դրանք պատառաքաղով: 2. Հալեցնել կարագը և խառնել շաքարավազի, աղի, վանիլինի և դեղնուցների հետ: 3. Կիսվել ստացված զանգվածը երկու մասի: Մեկի մեջ ավելացնել կակաոն և խառնել: 4. Ավելացնել ալյուրը և հունցել 2 տեսակի խմոր: 5. Գրտնակել մուգ . բաց խմորները երկու նույն չափի (14×9 սմ) շերտերի: 6. Բաց շերտը դնել մուգի վրա, մի փոքր սեղմել և դնել սառնարանի մեջ 30-40 րոպե: 7. Խմորը հանել սառնարանից և դանակի օգնությամբ ուղղել շերտի եզրերը: 8. Խմորը բաժանել 4 հավասար լայնության շերտերի: 9. 2 տեսակի խմորների շերտերը դնել այնպես, որպեսզի բաց շերտը լինի մուգի վրա, իսկ մուգը՝ բացի: 10. Ստացվածը կտրատել մեկ սմ լայնության մասերի: Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճան: Տապակի վրա թխման համար նախատեսված թուղթ փռել, վրան դնել թխվածքաբլիթները և թխել 10-15 րոպե: | |
|
Всего комментариев: 0 | |