Նստակյաց ապրելակերպը սրտի կաթվածի կամ մահվան նույն բարձր ռիսկերն ունի, ինչպես և ծխախոտը: Չնայած ծխելու վնասների մասին հայտնի են վաղուց, իսկ նստակյաց կենսակերպի հետևանքների մասին միայն վերջերս է հայտնի դարձել, սակայն գիտնականներին զարմացնում է այն փաստը, թե նրանք որքան ընդհանրություններ ունեն: ԱՄՆ-ի Մայո կլինիկայի գիտնական Ջեյմս Լեյվինը այն անվանել է «նստակյաց հիվանդություն»: Ըստ նրա, եթե մարդն օրվա մեջ չորս ժամից շատ է նստում, ապա նրա մոտ 80%-ով մեծանում է մահվան ելքով սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը, քան նա, ով երկու ժամ է նստում: Անհնար է ինտենսիվ մարզումների միջոցով այն փոխհատուցել, քանի որ կարևոր է, թե հատկապես որքան ժամանակ է նա նստում: Բանն այն է, որ կանգնած ժամանակ երեք անգամ ավելի շատ կալորիա ենք ծախսում, քան նստած, ասում է բժիշկ Լեվայնը: Ընդ որում, կանգնած դիրքում մկանային կծկումներն ավելի շատ են տեղի է ունենում, որոնք էլ նպաստում են ճարպերի և շաքարի մաշման գործընթացին: Իսկ անշարժ դիրքում նրանք արգելակվում են: Medicine & Science in Sports & Exercis ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրության հեղինակները բացահայտել են, որ հիպոդինամիան հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը: Ամերիկյան Միսսուրի համալսարանի աշխատակիցները, գիտափորձի շրջանակներում, առավել ակտիվ մարդկանց խնդրել են երեք օր նստած մնալ: Այս ընթացքում սննդակարգի առանց որևէ փոփոխության, նրանց մոտ շաքարի մակարդակը նախկին ցուցանիշի հետ համեմատած (երբ նրանք ֆիզիկական մարզումներ էին կատարում) միջինը 26% -ով աճել է: Подробнее: https://shabat.am/am/article/131479/Nstely-nuynqan-vnasakar-e--orqan
|