Աղիքները մաքրելով մենք կարգավորում եք մեր քաշը, ազատվում մաշկի խնդիրներից, գլխացավից և ընդհանուր դիսկոմֆորտից: Ժամանակակից ապրելակերպի, արագ սննդի և օդի աղտոտվածության պատճառով օրգանիզմը խցանվում է վնասակար նյութերով և խարամներով (шлак), որի արդյունքում շատերի մոտ ստամոքսի և երիկամների հետ կապված խնդիրներ են առաջանում: Օրգանիզմը մաքրելու և մարսողությունը կարգավորելու համար անհրաժեշտ է պարբերաբար այն մաքրել: Եվ դա պետք է սկսել աղիքներից: Գոյություն ունի մի ըմպելիք, որը ոչ միայն հեռացնում է աղբը, այլև պահպանում մարսողական համակարգի օպտիմալ հավասարակշռությունը: Այս բուժիչ ըմպելիքը բաղկացած է երկու բաղադրիչներից. մեղր և խնձորի քացախ: Մեղրի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի: Բայց սեղանի խնձորի քացախը միայն վերջերս է սիրվել նրանց շրջանում, ովքեր իրենց առողջությունը փորձում են բնական միջոցներով բարելավել: Ամերիկյան Food Science ամսագրում վերջերս հրատարակել է մի ուսումնասիրություն, որտեղ գիտնականները վստահորեն հայտարարում են խմելու քացախի օգտագործման առավելությունների մասին: Այն պայքարում է շաքարախտի դեմ, ունի հակամանրէային հատկություններ, օգնում է նիհարել, իջեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը, և ոչ միայն: Քացախի ամբողջ օգտակարությունը նստվածքի մեջ է: Այն պարունակում է ացետոբակտերիաներ, որոնք ռեակցիայի մեջ են մտնում թթվածնոի հետ և ուժեղացնում են քացախի խմորումը: Այս օգտակար մանրէներն էլ ընդունակ են աղիքները աղբից մաքրել: Բաղադրատոմսը
· 1 թեյի գդալ. 9%-ոց քացախ
· 2 ճաշի գդալ բնական մեղր
· 200 մլ ջուր
Պատրաստման եղանակը Քացախի շիշը թափահարել, ապա անհրաժեշտ քանակի քացախը խառնել մեղրին և ոչ լիքը 1 բաժակ տաք ջուր լցնել: Խառնել մինչ մեղրը հալվի: Խմել ընթրիքից 30 րոպե առաջ: Կուրսը մեկ շաբաթ է, որից հետո անհրաժեշտ է երկարատև ընդմիջել: Խորհրդակցել բժիշկի հետ
|