1:11 PM Այրվածքներ բուժելու 10 տնական միջոց | |
2. Բազուկ Քերած բազուկը ևս հիանալի միջոց է այրվածքների դեմ։ 3. Դդում Եվս մի հիանալի միջոց, որից պատրաստված թարմ խույսը անցկացնում է ցավը և հովացնում մաշկը։ 4. Ձվի սպիտակուց Լավ է օգնում նաև ձվի հարած սպիտակուցը։ Այրվածքի վրա դնելիս այն ուժեղ այրում է, բայց մի երկու րոպեից ցավը հանգստանում է։ Այն օգնում է խուսափել բշտիկներից ու վերքերից, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ դրվի այրվածքի վրա։ 5.Իսկ ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ է ձվի դեղնուցով պատրաստված հատուկ դեղամիջոց, որը պատրաստվում է հետևյալ կերպ․ 4 պինդ եփած ձվի դեղնուցները հանել, դնել լավ տաքացրած չոր թավայի մեջ և տապակել՝ պատառաքաղով տրորելով։ 20 րոպե հետո այս զանգվածից սկսում է հեղուկ արտազատվել, որը պետք է առանձին բանկայի մեջ լցնել և սառնարանում պահել: Ահա այս քսուկն էլ բուժում է ծանր այրվածքները։ Այն պետք է օրը մի քանի անգամ քսել՝ հատկապես արյունահոսող ճաքերի և վերքերի վրա։ Քսուքն անհավատալի բուժիչ հատկություն ունի և վերքերը այնպես է լավացնում, որ նույնիսկ հետք չի մնում։ Եթե վնասված տարածքը մեծ է, ապա դեղնուցների թիվը շատացրեք՝ հասցնելով 10-20: 6. Տնտեսական օճառ Եթե այրվածքի վրա անմիջապս քսել խոնավ շականակագույն տնտեսական օճառով, ապա ցավը բավականին արագ կթեթևանա, իսկ այտուցվածությունը և կարմրությունը ակնթարթորեն կանցնեն։ 7. Ալյուր Եթե ձեռքին պատահաբար եռջուր է լցվել ու չգիտեք ինչ անել, ապա խոհանոցում ալյուր փնտրեք։ Այն անմիջապես լցրեք այրվածքի վրա և ցավը կթեթևանա։ Իսկ բշտիկներից խուսափելու համար ալյուրը երկար թողեք այրվածքի վրա։ 8. Հալվե Այն շատ օգտակար բույս է՝ հատկապես այրվածքները բուժելու համար: Մի քանի ճյուղը բավական է, որպեսզի խույսի նման քսուկ պատրաստել և դնել այրվածքին։ Պետք է ժամանակ առ ժամանակ կոմպրեսը թարմացնել, իսկ գիշերը հալվեի բարակ շերտերը վիրակապի օգնությամբ կապել այրվածքի վրա։ Հաջորդ առավոտյան արդյունքը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։ 9. Մեղր Այրվածքի վրա բնական մեղր քսեք, և ցավը կհանգստանա և բշտիկներ չեն առաջանա։ 10. Մեղրից, սպիտակուցից և մեղրամոմից պատրաստված քսուկ 3 ճաշի գդալ մեղրը, 3 ճաշի գդալ բնական մեղրամոմը և 3 ճաշի գդալ արևածաղկի յուղը գոլորշու վրա հալեցնել, հովացնել և զգուշությամբ խառնել սպիտակուցը ։ Պահել սառնարանում, օրվա մեջ հաճախակի քսել՝ մինչև 10 անգամ։ allabouthealthcenter.com | |
|
Всего комментариев: 0 | |