7:45 PM 7 բույս, որոնք արագորեն ազատում են ճիճուներից | |
Ներկայացնում ենք աղիքային մակաբույծների առաջացման առավել տարածված գործոնները՝
Մակաբույծները տարիներ շարունակ կարող են լինել աղիներում՝ ոչ մի ախտանիշ չդրսևորելով: Այնուամենայնիվ, ահա դրանց առաջացման ամենատարածված նշանները՝
Ներքին մակաբույծների առաջացումը հանգեցնում է մեծ թվով առողջական լուրջ խնդիրների: Մակաբույծները բնական և անվտանգ ճանապարհով վերացնելու համար կարող եք բույսեր օգտագործել, որոնցից այս 7-ն առավել արդյունավետ են՝ Ծոթրին Ծոթրինի հակաբակտերիալ հատկությունները մակաբույծների աճը կանխում են օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի արթնացման միջոցով: Ծոթրինը նաև վերացնում է աղիքային միկրոօրգանիզմները: Սխտոր Ունի հզոր հակասնկային հատկություններ, որոնք իդեալականորեն հարմար են ներքին մակաբույծների վերացման համար: Սխտորը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմները և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների հեռացումը: Նաև վանում է լվերին, տզերին, մոծակներին: Սև հունական ընկույզ
Մաքրում է արյունը և աղիները, բուժում է սնկային վարակները: Պետք է սև հունական ընկույզի հյութը խմեք կամ հեղուկն օգտագործեք ներքին մակաբույծների վերացման համար: Դիատոմային հող Կլանում է մեթիլ սնդիկը, E. Coli-ն, վիրուսները և էնդոտոքսինները, ոչնչացնում է աղիքային մակաբույծները, օրգանիզմից հանում է տոքսինները և կարգավորում է աղիքային ֆլորան: Դառը օշինդր Օշինդրի ծաղիկներն ու տերևները սովորաբար օգտագործվում են ստամոքսի հետ կապված խնդիրների լուծման համար: Դրա հակամիկրոբային հատկությունները բուժում են վարակները և վերացնում են աղիքային որդերը: Խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին: Մեխակ Միակ բույսն է, որը կարող է ամբողջովին քայքայել մակաբույծի ձվերը: Մեխակի եթերայուղի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկությունները վերացնում են ներքին մակաբույծները: Մեխակն ավելի արդյունավետ է օշինդրի և սև հունական ընկույզի համադրությամբ: Օրեգանոյի յուղ Ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային, հակամակաբուծային և հակավիրուսային հատկություններ: Վերացնում է մանրէային միջավայրն աղիքային տրակտում: | |
|
Всего комментариев: 0 | |