1:56 PM 40 պճեղ սխտորով պատրաստված հավ. արագ, պարզ և շատ համեղ | |
Հավ «40 պճեղ սխտորը» (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40 պճեղ սխտորը, որն իր ախորժելի բույրը տարածում է հենց հավի վրա, ինչպես նաև լցնում է խոհանոցը: Տապակած հավ՝ սխտորով Բաղադրիչներ 1. Հավ – մոտ 1.5 կգ Պատրաստման եղանակը 1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Պատրաստված հավը աղ և պղպեղ անել: 2. Թխելու համար նախատեսված հաստ հատակով կաղապարի մեջ տաքացնել կարագը և մի փոքր տապակել սխտորը: 3. Հավը տեղավորել հենց սխտորի վրա, վրան լցնել կանաչիները և գինին: 4. Հավը 1 ժամ դնել ջեռոցի մեջ՝ նախօրոք ծածկելով այն կափարիչով: 1 ժամ հետո կափարիչը վերցնել, դուրս տված հյութը լցնել հավի վրա և թողնել ջեռոցում ևս 30 րոպե՝ մինչև լավ կարմրելը: Ընդ որում, պատրաստելուց հետո սխտորը շատ համեղ կերակրատեսակ է դառնում, որը կարելի է ուտել՝ քսելով հացին: | |
|
Всего комментариев: 0 | |