Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Май » 13 » Քունջութի երիտասարդացնող հատկությունը
loading...
12:18 PM
Քունջութի երիտասարդացնող հատկությունը

Քունջութի երիտասարդացնող հատկությունըՀին Հնդկաստանում քունջութը համարվել է հավերժական երիտասարդության և անմահության խորհրդանիշ: Այն անվանել են աստվածների սնունդ: Քնջութի ամենօրյա  օգտագործումը բարելավում է առողջությունը, վերադարձնում երիտասարդությունը և երկարացնում է կյանքի տևողությունը:  Ժամանակակից բժշկության մեջ քնջութը գնահատվում է մեծ քանակությամբ «հակատարիքային» E վիտամինի և կալցիումի պարունակության համար: Այսպիսով, 100 գ քնջութի սերմերն ապահովում են օրգանիզմի կալցիումի օրական պահանջը: Իսկ ցինկի և ֆոսֆորի առկայությունը կանխարգելում է օստեոպորոզը, քանի որ այս հանքային նյութերը մասնակցում են ոսկրային հյուսվածքի կառուցմանը:

Միայն կանանց համար Քնջութն իր բնույթով տաքացնող հատկություն ունի, հաճելի, թեթևակի դառը համ, քաղցր վիպակ (նստվածք) և ընկույզի հոտ: Այն դրական է ազդում ոսկրա-մկանային համակարգի վրա, իսկ շնչառական օրգանների խանգարումների դեպքում թերապևտիկ ազդեցություն է դրսևորում (բրոնխիտ, թոքային հիվանդություններ և ասթմա): Օրական մեկ թեյի գդալ քնջութը շատ օգտակար է կանանց վերարտադրողական համակարգի բնականոն գործունեության համար: Բացի այդ, քնջութը նվազեցնում է մաստոպատիայի և կաթնագեղձերի այլ հիվանդությունների վտանգը: Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ դաշտանի ժամանակ քնջութը ուժեղացնում է արյան հոսքը, որի պատճառով հղիության ժամանակ պետք է շատ զգույշ լինել: Կալցիումի բարձր կոնցենտրացիան մի կողմից նպաստում է ապագա երեխայի ամուր կմախքի ձևավորմանը, իսկ մյուս կողմից մեծացնում է երեխային կորցնելու վտանգը:

Կորցրած երիտասարդության որոնման դեպքում Եփուկներ, փոշիներ, մածուկներ և յուղային էքստրատներ – ահա քնջութից պատրաստվող դեղերի ոչ լրիվ ցանկը: Մաշկը հարթեցնելու, եղունգները, ատամները և մազերը ամրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել քնջութի մածուկ: Իսկ քնջութի տաք յուղով արված մերսումներն ամրապնդում են նրա երիտասարդացնող ազդեցությունը: Քնջութի սերմերն օգտագործվում են ուժերի վերականգման, աղիքների մաքրման,  լյարդի ֆունկցիայի խախտումների, թույլ լինդերի, ատամների, մազաթափության և հոդերի հիվանդության ժամանակ: Եթե սառը մզման եղանակով պատրաստված քունջութի յուղին մի քիչ կամֆորա, հիլ և դարչին ավելացնել, ապա կարելի է միգրենի ժամանակ դրանով շփել քունքերը: 

Просмотров: 2531 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar