12:20 PM Տնական «Նութելլա» | |
Իրական «Նութելլան», այն, որը մենք այդքան սիրում ենք, կազմված է կակաոից, շաքարավազից, չոր կաթից և շիճուկից, գետնընկույզից, իսկ որոշ արտադրողներ մոտ արմավենու յուղից, սոյայի լեցիտինից և վանիլինից: Շոկոլադե մածուկի բաղադրատոմսը տարբեր արտադրողների մոտ տարբեր է, և տան պայմաններում այն կրկնօրինակելը բավականին խնդրահարույց է, թեև, իրականում, ցանկություն էլ չկա ավելացնել վնասակար բաղադրիչներ: Ահա շոկոլադե մածուկի բաղադրատոմս, որը հիշեցնում է «Նութելլան»: Համեղ է, արագ, ոչ թանկ և առանց վնասակար հավելումների: Բաղադրիչներ․ - Կաթ՝ 4 բաժակ Պատրաստման եղանակը․ 1. Տարայի մեջ խառնեք շաքարավազը, կակաոն և ալյուրը: 2. Չոր զանգվածի մեջ քիչ-քիչ լցրեք կաթը: Պետք է մշտապես խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան: 3. Ստացված զանգվածը դրեք կրակի վրա: 4. Եռացրեք, միաժամանակ խառնելով: 5. Չոր թավայի մեջ տապակեք ընկույզը: Սառեցրեք և մանրացրեք: 6. Ավելացրեք շոկոլադային զանգվածի մեջ: Այնուհետև ավելացրեք սերուցքային կարագը, աղը և խառնեք: 7. Եփեք մածուկը փոքր կրակի վրա, խառնելով, մոտավորապես 12-15 րոպե: Սառացրեք այն և պահեք փակ տարայի մեջ սառնարանում: Այսպես պատրաստված շոկոլադային մածուկը շատ անգամ ավելի լավ է, քան գնվածը: Այն կարող եք քսել բուլկիների, թխվածքաբլիթի, նրբաբլիթի վրա: Շատ համեղ է: Աղբյուր` LADYNEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |