Չնայած նրան, որ մենք բոլորս գիտենք, որ պահպանելով բերանի հիգիենան կօգնենք մեզ կանխելու շատ ատամնաբուժական խնդիրներ, սակայն մարդկանց մեծ մասն ունի կարիեսի և ատամնացավի խնդիրներ։
Ատամնացավը կյանքում վատթարագույն բաներից մեկն է, որը մարդիկ վերապրում են։
Բարեբախտաբար կա մեկ բնական դեղամիջոց, որը կարելի է պատրաստել տանը: Դրա շնորհիվ դուք կարող եք արագ ազատվել ատամնացավից։
Բաղադրությունը:
* Կոկոսի յուղ
* Մեխակ (աղացած)
Ինչպե՞ս պատրաստել:
Նախ, վերցնել բաղադրիչները եւ լավ խառնել։ Դրանից հետո, տարածեք խառնուրդը ուղղակիորեն այն հատվածում, որտեղ ցավը առավել ինտենսիվ է: Քսեք խառնուրդը օրական երեք անգամ 60 վայրկյանով։
Դուք կարող եք նկատել, որ ատամնացավը թուլացել է, եւ որոշ ժամանակ անց, այն կանցնի ամբողջությամբ։ Ի լրումն այս մեթոդի, դուք կարող եք նաև ծամել մի թեյի գդալ մեխակ:
Ինչպե՞ս է մեխակը օգնում մեր ատամներին։
ՄԵԽԱԿԸ— ուժեղ ցավազրկող է, հակաբակտերիալ է, սպազմոլիտիկ է և ունի խթանող ազդեցություն:
Բացի այդ, մեխակը պարունակում է էվգենոլ, — բնական միացություն, որն ունի ցավազրկող ազդեցություն, եւ հրաշքներ է գործում ատամների արմատների անցքերի հետ։
Ինչպե՞ս է կոկոսի յուղը օգնում մեր ատամներին։
Մի քանի գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կոկոսի յուղը ունի ատամներում, լնդերում և բերանի խոռոչում կուտակված բակտերիաներին սպանելու կարողություն։
Այլ կերպ ասած, կոկոսի յուղը հիանալի միջոց է ատամի քայքայվելու հավանականությունը նվազեցնելու համար:
Նախքան ատամնաբույժին այցելելը, աննշան ցավի դեպքում, փորձեք այս բնական տնային միջոցները.
|