8:57 PM Ընտրեք ձեզ դուր եկած ծառը և իմացեք այն բառը, որը բնութագրում է ձեզ | |
A – Էնտուզիաստ. Դուք միշտ գործն ավարտին եք հասցնում Դուք ընտրել եք ամենահաստ բնով ծառը: Դա նշանակում է, որ դուք մարդ եք, ով ապրում է էնտուզիազմով: Դուք ձեզ ամբողջովին տալիս եք յուրաքանչյուր լծված գործին և գործը միշտ հասցնում եք ավարտին: Դուք շատ կրքոտ և հետաքրքրասեր մարդ եք: Ուղղամիտ եք և իմպուլսիվ, երբեմն դա վանում է մարդկանց ձեզանից: Բայց մտերիմները գիտեն, որ ավելի լավ ընկեր դժվար է գտնել: Դուք առատաձեռն եք և երբեք գովեստներ չեք խնայի այն մարդու համար, ով իրոք դրան արժանի է: B – Պատասխանատու. Ձեզ համար շատ կարևոր է արդարացնել ձեզ վստահող մարդկանց սպասումները Դուք ընտրել եք այն ծառը, որի վրա կան պտուղներ: Դա բնութագրում է ձեզ որպես պատասխանատու մարդու: Ձեզ համար շատ կարևոր է ցույց տալ ձեր աշխատանքի վերջնական արդյունքը և արդարացնել ձեզ վստահած մարդկանց սպասումները: Ուրիշների համար կարող եք լավ ուսուցիչ լինել: Դուք ունեք բարձր բարոյական սկզբունքներ և զարգացած հոգևորականություն: Դուք պատասխանատու եք ձեզ զգում ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլ նաև ձեր մտերիմ մարդկանց համար՝ ընտանիքի, ընկերների: Նրանց երբեք չեք մերժի օգնել: C – Կրեատիվ. Դուք նոր իդեաների գեներատոր եք և ոչ ստանդարտ որոշումների վարպետ Դուք ընտրել եք գույնզգույն ծառը: Դա բնորոշում է Ձեզ որպես ստեղծագործ և արտառոց մարդ: Դուք իրերը տեսնում եք մի անգամից մի քանի տեսանկյունով: Այդ զարմանալի ունակությունը թույլ է տալիս Ձեզ գտնել օրիգինալ լուծումներ: Դուք հաճախ եք թռչում Ձեր երազներում և երևակայություններում՝ մտովի տեղափոխվելով մեկ անցյալ, մեկ ապագա: Շատերը Ձեզ համարում են ինտրովերտ, բայց մտերիմ մարդիկ գիտեն, որ Ձեզ հետ հեշտ է և ուրախ: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ դուք շատ հնարամիտ եք և կարողանում եք կազմակերպել: D – Անկախ. Դուք սովոր եք լուծել խնդիրներն ինքնուրույն և հույներդ դնում եք միայն ձեզ վրա Դուք ընտրել եք բազմաթիվ դետալներով ծառը: Դուք անկախ մարդ եք: Սովոր եք հասնել դրված նպատակներին: Ձեզ մոտ վերլուծական մտածելակերպ է և լավ է զարգացած տրամաբանությունը: Մարդիկ մտածում են, որ դուք չափազանց ուժեղ եք և կամակոր: Դուք հրաշալի ղեկավար եք: Բայց ամենից շատ դուք պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ: Մտերիմ մարդիկ գիտեն, որ հոգու խորքում դուք շատ զգայուն և խոցելի մարդ եք: | |
|
Всего комментариев: 0 | |