9:13 PM Օրիգինալ ամառային բաղադրատոմս. օգտակար հաց՝ թարմ սպանախով | |
Մենք բոլորս սովոր ենք հիմնականում ուտել սպիտակ և սև հաց: Բայց դրանով բազմազանությունը չի ավարտվում: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել կանաչ հացի վրա: Մի վախեցեք, դա ուղղակի պատրաստվում է թարմ սպանախով: Այն շատ ավելի օգտակար է նրանցից, որոնք վաճառվում են խանութներում: Հաց՝ թարմ սպանախով Բաղադրիչներ 1. Ալյուր – 400 գ Պատրաստման եղանակը 1. Լավ լվանալ սպանախի տերևները և դնել բլենդերի մեջ: 2. Հետո ավելացնել մի փոքր աղ, ձու, կաթ և մեղր: Հիմա խառնել բոլորը միջին արագությամբ՝ մինչև խյուսի վերածվելը: 3. Մեծ թասի մեջ խառնել ալյուրի 2 տեսակները, խմորիչը և փափուկ կարագը: Ավելացնել ամբողջ սպանախի խյուսը: 4. Խմոր հունցել: 5. Խմորի վրա մի քանի կաթիլ բուսայուղ ցողել և ծածկել թասը սննդային թաղանթով: Դնել տաք տեղում՝ մոտ 1 ժամ: 6. Երբ խմորը կմեծանա 2 անգամ, հարվածել բռունցքով, որպեսզի այն մի փոքր նստի: 7. Խմորին տալ հացի ձև, ինչպես տեսանյութում: 8. Խմորը դնել բուսայուղով պատված կաղապարի մեջ: Թողնել, որ հասունանա մոտ 40 րոպե: 9. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: | |
|
Всего комментариев: 0 | |