Главная »
2017 » Май » 31 » Մթերքներ, որոնք կարելի է անվերջ ուտել և չգիրանալ
loading...
8:01 PM Մթերքներ, որոնք կարելի է անվերջ ուտել և չգիրանալ |

Առողջ սննդի մասնագետները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք կարելի է անվերջ ուտել՝ չվախենալով վնաս տալ օրգանիզմին և չգիրանալ:
Առաջին տեղում վարունգն է: Այն համարյա ամբողջությամբ բաղկացած է ջրից, որը հատուկ կառուցվածք ունի, ուստի մեր օրգանիզմը հագեցնում է չափազանց օգտակար հեղուկով: Բացի այդ, վարունգը նաև պարունակում է լավ յուրացվող հանքանյութեր, վիտամիններ և այլ օգտակար նյութեր: Մի խոսքով վարունգը պետք է դառնա ձեր սեղանի անբաժան մասը:
Հաջորդը նեխուրն է: Նեխուրի ցողուններն օժտված են այսպես կոչված "բացասական կալորիականությամբ": Երբ ուտում եք դրանք, ավելի շատ կալորիա եք ծախսում, քան ստանում եք:
Այնուհետև գալիս է լոլիկը: 100գ լոլիկում ընդամենը 18 կիլոկալորիա կա:
Բացի վարունգից, նեխուրից և լոլիկից, պետք չէ մոռանալ հատապտուղները, թուրինջը, բրոկոլին և հազարը: Սրանք բոլորը շատ ցածր կալորիականություն ունեն, ուստի դրանք կարելի է ուտել նույնիսկ նիհարելու սննդակարգ պահելու ժամանակ:
ԲԱՐՈՄԵՏՐ
|
Просмотров: 609 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 5.0/1 |
loading...