8:02 PM Դեղաբույսերով եփուկ՝ անոթների ամրացման համար | |
Բուժիչ դեղաբույսերից պատրաստված այս եփուկը կօգնի ամրացնել անոթները: Դա հատկապես կարևոր է շաքարային դիաբետով և անոթային դիստոնիայով տառապող անձանց, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են ունենում գերլարվածությունով և սթրեսով պայմանավորված գլխացավեր: Բուժիչ եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է հավասար քանակով վերցնել առյուծագի (пустырник), սրոհունդ (зверобой), կատվախոտի արմատ և թուրինջախոտ (мелисса): Բուժիչ եփուկն անհրաժեշտ է ընդունել օրը երեք անգամ՝ 100մլ, ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը մեկ շաբաթ է: Առյուծագին հանում է անոթների սպազմը, ինչպես նաև հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է սրտի ռիթմը, իջեցնում է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Սրոհունդն օգնում է վերականգնել վնասված հյուսվածքները, կարգավորում է քունը, բարձրացնում է աշխատունակությունը: Սրոհունդի և թուրինջախոտի համադրությունն օգնում է կենտրոնանալ դժվար աշխատանքային խնդիրների լուծման վրա: Կատվախոտն օգտագործում են նյարդային համակարգը հանգստացնելու համար, քնի հետ կապված խնդիրների, անոթային սպազմերի, բարձր ճնշման և գլխացավերի դեպքում: Թուրինջախոտն ունի վառ արտահայտված հանգստացնող ազդեցություն: Բացի այդ այն հիանալի սպազմոլիտիկ միջոց է և օգնում է կարգավորել սրտանոթային համակարգն ու քունը: Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |