Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Май » 31 » Կարելի է արդյոք ուտել կարմիր կետերով ձուն
loading...
8:08 PM
Կարելի է արդյոք ուտել կարմիր կետերով ձուն

Կարելի է արդյոք ուտել կարմիր կետերով ձունԱրդյոք կարմիր կետերով ձուն անվտանգ է ուտելու համար: Այս հարցի պատասխանը երևի շատերին է հետաքրքրում: Ահա, թե ինչ պետք է իմանալ դրա մասին: Ինչո՞ւ են առաջանում արյան կետեր ձվի դեղնուցի վրա Արյան կետերի առկայությունը չի խոսում այն մասին, որ այդ ձուն վնասակար է կամ բեղմնավորված ձու է: Դա կարող է առաջանալ, եթե հավի ձվարանում մազանոթ է պայթել: Այն կարող առաջանալ նաև մի շարք այլ պատճառներով՝ ներառյալ հավի տարիքը, սնունդը, բայց դա ամենևին չի նշանակում, որ հավը հիվանդ է: Այսպիսով արյան կետերը անհրապույր են, բայց դրանց առկայությանը նորմալ է: Ինչ պետք է անել Արյան կետերի առկայությունը չի նշանակում, որ պետք է նետել ձուն: ԱՄՆ-ում ձվի անվտանգության ուսումնասիրությամբ զբաղվող խորհուրդը նշում է, որ այդ ձվերը միանգամայն անվտանգ են ուտելու համար: Եթե արյան կետերը անհանգստացնում են ձեզ՝ դրանք հեռացրեք դանակի օգնությամբ: Ինչքան հաճախ են դրանք հանդիպում Պետք է փաստել, որ արյան կարմիր կետերով ձու հազվադեպ է հանդիպում: Ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն օգտագործում են հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են կարմիր կետերով ձվերը և դրանք հեռացվում են՝ նախքան շուկա հասցնելը: 

Просмотров: 5403 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar