Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Май » 31 » Նշաններ, որոնք կարող են վկայել ապագա երեխայի սեռը
loading...
8:13 PM
Նշաններ, որոնք կարող են վկայել ապագա երեխայի սեռը

Նշաններ, որոնք կարող են վկայել ապագա երեխայի սեռըՏղա, թե աղջիկ, հարցը, որն ամենաշատն է հուզում ապագա ծնողներին: luckyparents.club-ը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել, որ դուք սպասում եք արու զավակի։  

1. Ապագա մայրիկի արտաքին տեսքը   Որպես կանոն, եթե հղին սպասում է տղա երեխայի, ապա նրա մոտ նկատվում է դեմքի մաշկի որակի և երանգի  բարելավում: Այն ապագա մայրիկները, ովքեր  նիհար են եղել, ձեռք են բերում ավելի առողջ տեսք և կարծես թե «ծաղկում են»: Բարելավվում է նաև մազերի որակը, նրանք դառնում են ավելի ամուր ու աչքի են ընկնում առողջ փայլով: Այս դեպքում ամբողջ մարմնի մազերը կարող են դառնալ մուգ և ավելի տեսանելի: Դա վկայում է այն մասին, որ ծնվելու է տղա երեխա: Սակայն ապագա մայրերին խորհուրդ չի տրվում այդ առթիվ խուճապի մատնվել, քանի որ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ կկագավորվի:

2. «Փորիկի»ձևը Եթե ապագա մայրիկը սպասում է արական սեռի պտուղ, ապա նրա փորիկը ունենում է հստակ արտահայտված ուռուցիկ ձև: Փորիկը  կտրուկ առաջ է գնում այնպես, որ մեջքի ետևից այն տեսանելի չի լինում: Տղա երեխաները  արգանդում տեղավորվում են մի փոքր ավելի ցածր: Այդ պատճառով իրանը պահպանում է իր նախկին տեսքը:

3. Տոքսիկոզ Տոքսիկ հղիությունը բավականին տարածված  երևույթ է, և եթե պտուղը տղա է, ապա այն գրեթե չի անհանգստացնում ապագա մայրիկին և նրա տևողությունը շատ կարճ է լինում:

4. Սննդի նախասիրությունները Եթե հղիության ընթացքում ապագա մայրիկի մոտ անդադար առաջանում է քաղցի զգացողություն և նա ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա բավականին մեծ է հավանակնությունը որ նա լույս աշխարհ կբերի տղա երեխա: Հաստատված է, որ տղա երեխա կրողները ունենում են լավ ախորժակ և մսային ճաշատեսակների հակվածություն:

  Աղբյուրը՝  luckyparents.club 

Просмотров: 1765 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar