11:39 AM Ժողովրդական միջոցներ քրտնարտադրությունից ազատվելու համար | |
Ամառ է, շոգ, արև... Շատերին է անհանգստացնում առատ քրտնարտադրությունը, ինչը տհաճ հոտի և հագուստի վրա հետքերի պատճառ է դառնում: Այսօր գոյություն ունեն բազմատեսակ դեզոդորանտներ, որոնք պաշտպանում են քրտինքից, սակայն դրանք խնդրից ազատվելու լավագույն տարբերակը չեն: Կան մի քանի փորձված ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն թեթևացնել առատ քրտնարտադրությունը: • Քրտնքի տհաճ հոտից և առատ քրտնարտադրությունից կօգնի ազատվել երիցուկի եփուկը: Պետք է վերցնել 6 ճ.գ. ծաղիկներ և վրան ավելացնել 2լ եռման ջուր: Երբ մի քիչ սառի և թրմվի, ավելացրեք 2 ճ.գ. սոդա: Ստացված եփուկով պետք է խնդրահարույց տեղերում տրորել մաքուր լվացված մաշկը: • Եվս մեկ լավ միջոց է ընկուզենու տերևների ոգեթուրմը: Տերևների վրա պետք է օղի լցնել՝ 1:10-ի հարաբերությամբ, այսինքն 1 մաս օղուն 10 մաս տերև: • Կօգնի նաև կաղնու կեղևը: 1 թ.գ. կեղևի վրա լցնել 1բ եռման ջուր, ավելացնել մեկ միջին կիտրոնի հյութ: Ամեն օր այս թուրմով տրորեք թևատակերը և այլ խնդրահարույց տեղեր: Կաղնու կեղևը կհանգստացնի քրտնագեղձերը, իսկ կիտրոնը կազատի տհաճ հոտից և թարմություն կհաղորդի: • Այս միջոցն ամենահեշտն է: Լավ լվացեք թևատակերը: Մատին մեկ կաթիլ նարնջի, կիտրոնի կամ թուրինջի եթերայուղ կաթեցրեք և քսեք թևատակերին: Ամբողջ օրը թարմությունը կպահպանվի: Եթե ուզում եք ավելի մեծ արդյունք ստանալ՝ օգտագործեք թեյի ծառի յուղ: Այն հակասեպտիկ հատկություններ ունի, հետևաբար թույլ չի տա, որ միկրոբները բազմանան: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |