Главная » 2017 Июнь 10 » Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել
loading...
12:10 PM Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել | |
«Իրավունք» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները համայնքից դուրս շարունակում են ապրել, ապրել և ընտանիքներ կազմել։ «Իրավունք»-ի հետ զրույցում Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանն ասել է, որ նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո վերջերս թալիշեցիներն առաջին հարսանիքն են նշել։ «Տղան թալիշցի է, իսկ հարսը՝ Ստեփանակերտից։ Ի դեպ, ասեմ, որ երբ Թալիշում էինք բնակվում, այն ժամանակ էլ մեր հարսների 80 տոկոսը Հայաստանից էին՝ Ջրվեժից, Չարբախից, Աբովյանից, Չարենցավանից և այլն։ Թալիշցի մայրերը ձգտում էին, որ իրենց աղջիկներին ուրիշ տեղ ամուսնության ուղարկեին։ Մեր տղաներն էլ դրսից էին հարս բերում»,-ասել է համայնքի ղեկավարը»,-գրում է թերթը։ Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: | |
|
loading...
Всего комментариев: 0 | |