Հավանաբար, նկատել եք, որ ոմանց կողքին ձեզ շատ ավելի լավ եք զգում, քան մյուսների: Դա ոչ միայն այդ մարդու հատկանիշների ու բնավորության հետ է կապված, այլև հորոսկոպի նշանի: Կան այնպիսի նշաններ, որոնք ստեղծված են լավագույն ընկերներ լինելու համար:
Horoscopes-ը գրում է, որ այս նշանները չափազանց լավ են լեզու գտնում և կարող են լավ ընկերներ լինել, սակայն նրանց միջև երբեք ռոմանտիկ հարաբերություններ լինել չեն կարող: Այս նշանները ստեղծված են ընկերներ լինելու համար.
Խոյ
Խոյերի լավագույն ընկերները Երկվորյակներն են: Այս նշանի ներկայացուցիչներն արագ են բռնկվում, ինչն էլ ազդում է շրջապատի մարդկանց վրա: Նրանց այնպիսի ընկեր է պետք, ով ամեն պահի կարող է հանգստացնել նրանց ու բարձրացնել տրամադրությունը:
Ցուլ
Ցլերի լավագույն ընկերները Ձկներն են: Այս նշանները չափազանց համապատասխան են, քանի որ Ձկներին անհրաժեշտ է մեկն, ով միշտ հոգ կտանի նրանց մասին, իսկ Ցլերը պատրաստ են ամեն բան անել իրենց ընկերների համար:
Երկվորյակ
Երկվորյակների լավագույն ընկերներն Առյուծներն են: Երկվորյակները լավ են լեզու գտնում նաև Խոյերի հետ, սակայն Առյուծների հետ այս նշաններն յուրահատուկ և ամուր կապ ունեն:
Խեցգետին
Խեցգետինների լավագույն ընկերները Ցլերն են: Խեցգետինները նման են Ձկներին, նրանց պետք է մեկը, ում վրա կարելի է հույս դնել, ով ամեն պահի պատրաստ է հասնել օգնության: Ցլերը հենց այդպիսի մարդիկ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: http://life.tert.am/am/news/2017/06/09/Friends/39390