9:27 PM Նյարդերը հանգստացնող հիանալի միջոցներ՝ դեղաբույսերով | |
Ժամանակակից աշխարհում սթրեսն իսկական պատուհաս է դարձել: Այն մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, ուստի պետք է դրանից խուսափել և նյարդերը հանգիստ պահել: Այդ հարցում ձեզ կարող են օգնել ոչ միայն դեղահաբերը, այլև մայր բնության պարգևած բույսերը, քանի որ համարյա բոլոր հանգստացնող պրեպարատները հիմնված են բուսական բաղադրիչների վրա: Իսկ ինչո՞ւ չփորձենք ինքներս հանգստացնող թուրմ պատրաստել: Ներկայացնում ենք նյարդերը հանգստացնող մի քանի բաղադրատոմս: • Վերցրեք 2 մաս դաղձ, 1 մաս կատվախոտ և 1 մաս գայլուկի կոներ (шишки хмеля): 2 ճ.գ. խառնուրդի վրա լցրեք 2 բաժակ եռման ջուր, թողեք թրմվի կես ժամ: Մի քանի օր խմեք օրը կես բաժակ: • Վերցրեք 30գ առյուծագի (пустырник), 10գ երիցուկ, 30գ ալոճի ծաղիկներ: Արդյունքն ավելի լավացնելու համար կարող եք նաև 30գ անթառամ (сушеница) վերցնել: 1 ճ.գ. խառնուրդին ավելացրեք 1 բաժակ եռման ջուր, ամանը շորով փաթաթեք և թրմեք 10 ժամ: Քամեք և ուտելուց մեկ ժամ անց խմեք կես բաժակ: • Խառնեք հավասար քանակությամբ ալոճենու և կատվախոտի ոգեթուրմ: Ընդունեք 20-30 կաթիլ՝ ջրի հետ խառնած: • Խառնեք հավասար քանակությամբ բազուկի հյութ և մեղր: Խառնուրդը խմել օրը մի քանի անգամ՝ կես բաժակ: Լավ կլինի խմեք օրը 3-4 անգամ: Բուժման կուրսը 10 օր է: • Կիտրոնի չորացրած կեղևը մանրացրեք, 21 օր թրմեք օղու մեջ՝ 1:10 հարաբերությամբ, պահեք մութ տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ 100 մլ ջրով: Այս ոգեթուրմը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև գրգռում է ախորժակը: Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |