9:35 PM Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար | |
Դեկտեմբեր Ձմռան առաջին ամիսը գերազանց ժամանակ է հարսանիքի համար: Դեկտեմբերը կարող է հետագայում նվիրել ամուսնական երկար տարիներ, որտեղ կլինի սեր, հավատարմություն և վստահություն: Հունվար Տարվա առաջին ամիսն ամենահաջողը չէ հարսանիքի համար: Կանայք, ովքեր ամուսնանում են հունվարին, կարող են այրիանալ, կամ հարսանիքը հունվարին լուրջ հիվանդություն կբերի ապագա ամուսնուն: Փետրվար Եթե Դուք պատրաստվում եք հարսանիք անել ձմեռվա ամենացուրտ ամսին, ապա տաքությունը և քնքշությունը Ձեր մեջ կլինի ամբողջ կյանքի ընթացքում Մարտ Գարնան առաջին ամիսը հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անընդհատ շարժման, տեղափոխման և ճանապարհորդությունների հետ: Ապրիլ Լավ ամիս է հարսանիքի համար: Մարդիկ, ովքեր հարսանիք են անում ապրիլին, նրանց կյանքում ամեն ինչ արդար կլինի: Ոչ շատ, ոչ քիչ, ինչ-որ տեղ կգա, իսկ ինչ-որ տեղ՝ կգնա: Ամուսինը և կինը կյանքում կտեսնեն ամեն ինչ` և երջանկություն, և հիասթափություն, բայց այդ ամենը կլինի հավասարակշռության մեջ: Մայիս Լավ ամիս է, բայց ոչ հարսանիքի համար: Չափից ավելի ունայնություն կլինի Ձեր անձնական կյանքում, եթե Դուք որոշեք հարսանիք անել մայիսին: Հունիս Գերազանց ամիս է հարսանիքի համար: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում հավերժ սեր և հավատարմություն ապագա ամուսինների միջև: Եվ եթե Դուք որոշեք հարսանիք անել հունիսին, ապա 50 տարի հետո հենց հունիսին Դուք կարող եք նշել Ձեր «Ոսկե հարսանիքը»: Հուլիս Հոյակապ ամառային ամիս է, բայց եթե Դուք որոշեք հարսանիք անել այդ ամսին, ապա դրանից հետո շատ շուտով կարող եք փոշմանել: Դուք կմտածեք, որ Ձեր կյանքի ուղեկիցն այնքան էլ այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել Ձեր ամբողջ կյանքը: Օգոստոս Ամռան վերջին ամիսը, թերևս, ամենալավ ամիսն է հարսանիքի համար: Օգոստոսը ամուսիններին կբերի հանգստություն, խաղաղություն և երջնակություն նրանց ընտանիքում: Այս ամիսը խոստանում է ամուսնության և հավատարմության երկար տարիներ: Սեպտեմբեր Աշնան առաջին ամիս թավշյա ամիս է հարսանիքի համար: Եվ եթե Դուք չեք վախենում հանդարտ և հանգիստ կյանքից հետագայում, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի Ձեր հարսանիքի համար: Հոկտեմբեր Բարենպաստ ամիս է հարսանիքի համար, բայց միայն այն դեպքում, եթե Դուք չեք վախենա ընտանեկան կյանքի առաջին տարիների դժվարություններից: Եթե Դուք պատրաստ եք հաղթահարել այդ դժվարությունները, ապա հոկտեմբերը Ձեզ կնվիրի հետագայում երկարատև ընտանեկան երջանկություն: Նոյեմբեր Աշնան վերջին ամիսը լիության ամիս է: Եթե Ձեզ ավելի հարմար է նյութական բարօրությունն ընտանիքում, քան զգացմունքները, ապա սա հենց այն ժամանակն է, երբ պետք է հարսանիք անել: | |
|
Всего комментариев: 0 | |