8:02 PM Միգրեն. բուժվում ենք ժողովրդական միջոցներով | |
Միգրենն առաջանում է գլխուղեղի անոթների սպազմի պատճառով: Դրա պատճառները դեռ լիովին պարզ չեն: Միգրենից տառապում են առավելապես երիտասարդ կանայք: Հաճախ գլխացավն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գլխապտույտով, ուժեղ քրտնարտադրությամբ: Միգրենի նոպաների ժամանակ ավելի լավ է հանգիստ պառկել մութ, անաղմուկ սենյակում: Ժողովրդական բաղադրատոմսեր միգրենի բուժման համար • Վերցնել մեկական ճաշի գդալ վաղենակի ծաղիկներ, դաղձի տերևներ, ալոճի ծաղիկներ, կատվախոտի արմատ, 2 ճ.գ. հազարտերևուկի ծաղիկներ և 600մլ ջուր: Բաղադրիչները լավ մանրացնել և խառնել: 3 ճ.գ. խառնուրդը լցնել թերմոսի մեջ և ավելացնել եռման ջուրը: Թրմել 12 ժամ և քամել: 3 օրվա ընթացքում ամեն 2 ժամը մեկ խմել 1/3 բաժակ տաք թուրմ: • Վերցնել 3 ճ.գ. երիցուկի ծաղիկներ, 2-ական ճ.գ. կատվախոտի արմատ և սուսամբարի ծաղիկներ, 1 ճ.գ. անթառամի ծաղիկներ և 600մլ ջուր: Բույսերը մանրացնել և լավ խառնել: 3 ճ.գ. խառնուրդի վրա լցնել եռման ջուրը և դնել շատ թույլ կրակի վրա: Թողնել 20 րոպե, բայց չհասցնել եռման աստիճանի: Սառեցնել և քամել: Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ՝ կես բաժակ: • Միգրենի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն առավոտ խմել կես բաժակ կարտոֆիլի և ելակի հյութի խառնուրդ: Թեյի փոխարեն խմել մասուրի թուրմ կամ անցնել կանաչ թեյի, որի մեջ կոֆեին չկա: Քնից առաջ անհրաժեշտ է մի բաժակ տաք կաթ խմել: • Մեղրը բնական ցավազրկող միջոց է: Կարևորն այն է, որ այն պետք է կանոնավոր օգտագործել: Ամեն օր, ցանկալի է երեկոյան ժամերին, ուտել 1 ճ.գ. մաքուր մեղր: Կարելի է մեղրը ավելացնել 1 բաժակ գոլ ջրին և խմել ստացված մեղրաջուրը: • Միգրենի նոպան արագ անցկացնում է մեկ շնչով խմված մի բաժակ տաք ջուրը և ճակատին դրված տաք կոմպրեսները: • Վերցնել ½ բաժակ կավ, 40-ական մլ երիցուկի և թուրինջախոտի (мелисса) թուրմ, 1/3 բաժակ ջուր: Կավը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել տաք ջուրը և թողնել փափկի: Այնուհետև ավելացնել դեղաբույսերի թուրմը և խառնել մինչև համասեռ զանգված դառնալը: Որոշ քանակությամբ կավ լցնել թանզիֆի վրա և դնել ցավացող տեղին: Թողնել 15 րոպե: • Գլխացավը թուլացնում է պղինձը: Պղնձե մետաղադրամներ կամ այլ իրեր կարող եք դնել գլխի ցավացող մասերին: 15-20 րոպե հետո ցավը կթուլանա: • Գլխացավն արագ հանգստացնում են սուսամբարի, դաղձի, ռեհանի, վարդի և նարդոսի եթերայուղերը: Յուղի 2-3 կաթիլ լցնել արոմալամպի մեջ կամ կաթեցնել թաշկինակի վրա և շնչել բույրը: • Վերցնել 1սմ խորանարդ մակերեսով սպիտակ պարաֆինի 5 կտոր: Հալեցնել ջրային բաղնիքի վրա և սառեցնել մինչև 60 աստիճան: Վրձինի օգնությամբ պարաֆինը մեկ սանտիմետր հաստությամբ քսել ճակատին, ծածկել պոլիէթիլենով և թանզիֆով: Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |