Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Июнь » 24 » Մթերքներ, որ խորհուրդ է տրվում բացառել երեխայի սննդակարգից
loading...
8:14 PM
Մթերքներ, որ խորհուրդ է տրվում բացառել երեխայի սննդակարգից

Մթերքներ, որ խորհուրդ է տրվում բացառել երեխայի սննդակարգիցՇատ ծնողներ կերակրում են իրենց երեխաներին մթերքներով, որոնք ցանկալի չէ ներառել երեխաների սննդակարգում: Նման արգելված սննդի շարքին են դասվում պահածոները, կիսաֆաբրիկատները, մայոնեզը, նրբերշիկը, պանրիկները, երշիկը, չափից շատ քաղցրավենիքը, սառեցրած բանջարեղենը, կետչուպը, կարտոֆիլային չիպսերը և այլ մթերքներ: Ցավալին այն է, որ շատ ընտանիքներում նման սնունդը համարվում է ամենօրյա  սննդակարգի մաս և օգտագործում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը:     Գունեղ փաթեթավորմամբ և հենց աչքի առաջ դրված քաղցրավենիքից ու չիպսերից երեխային զրկելը վտանգավոր է ծնող-երեխա հարաբերությունների համար, իսկ չզրկելը վտանգում է երեխայի առողջությունը: Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների ցուցակ , որից պետք է հեռու պահել երեխաներին: Եվ եթե մինչև 3 տարեկանը երեխան չհամտեսի այդ մթերքները, հետագայում հավանականությունը մեծ է, որ նա չի ունենա սննդային կախվածություն դրանցից որևէ մեկից:   Եվ այսպես, ինչու՞ է այս սնունդը համարվում արգելված երեխաների համար:      

 Նրբերշիկ և երշիկ Նրբերշիկներում և տարբեր տեսակի երշիկեղենում պարունակվում են յուղեր, որոնք դժվար են մարսվում, բացի այդ, դրանք պարունակում են գունանյութեր, համային հավելումներ և արոմատիզատորներ: Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ աղ և վնասակար նյութեր, որոնք ազդում են արտազատական, մարսողական և այլ համակարգերի վրա:    

Պահածոներ Սրանք նույնպես շատ վնասակար են երեխայի առողջության համար: (պահածոյացված վարունգներ, պոմիդորներ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն, ոլոռ: Հիշեք, որ պահածոները-մթերքներ են, որոնք ‹‹մահացել են››, իսկ ձեր փոքրիկներին վիտամիններ են անհրաժեշտ:Իսկ ձկնային և մսային պահածոները ամբողջովին լի են գունանյութերով և կենսերվացված աղով:  

 Կիսաֆաբրիկատներ Կիսաֆաբրիկատները՝ հատկապես խմորային և մսային, միասին համարվում են ծանրամարս սնունդ երեխաների համար: Բացի դրանից, երբ դուք ճաշ եք պատրաստում եք սառեցված մթերքով, առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք էլ հանդիսանում են հետագայում քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը:  

 Կետչուպ Կետչուպները, որոնք մենք գնում ենք խանութներից, պարունակում են, ոչ միայն համեմունքներ և տոմատ, այլ նաև պղպեղ, նատրիումի գլուտամատ, մոդիֆիկացված օսլա, քացախ և կոնսերվանտներ: Հավատացե՛ք, սրանք իսկապես շատ վտանգավոր են Ձեր փոքրիկի առողջության համար, նախքան գնելը կարդացեք պարունակությունը: Իսկ ավելի լավ է պատրաստեք ինքներդ:      

Գազավորված ըմպելիքներ Գազավորված ըմպելիքները, ընդհանրապես, ցանկալի է, որ բոլորը բացառեն սննդակարգից, հատկապես երեխաները, չնայած, որ նրանք շատ են սիրում: Դրանց պարունակության մեջ կա մեծ քանակի շաքար, ածխածնի երկօքսիդ (վնասում է կերակրափողը) և կոֆեին (ազդում է նյարդային համակարգի վրա). Ցանկալի է տալ ոչ գազավորված, շաքար չպարունակող ըմպելիքներ, իսկ ավելի լավ է տալ սովորական մանկական ջուր, որը պարունակում է միներալների ամենաօպտիմալ քանակությունը:    Ընկուզեղեն

Ընկուզեղենը շատ սննդարար է, պարունակում է վիտամիններ (հունական ընկույզում 50 անգամ ավելի շատ վիտամին C է պարունակվում, քան ցիտրուսներում), միկրոէլեմենտներ և սպիտակուց: Հղիներին և երեխաների համար շատ օգտակար են, սակայն փոքր չափաբաժնով և էկոլոգիապես մաքուր վիճակում: Չի կարելի երեխաներին տալ գլազուրապատ, քաղցրով կամ աղով պատված ընկուզեղեն, դրանք կարող են հանդիսանալ կարիեսի առաջացման պատճառ:

Просмотров: 1030 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar