8:21 PM Համեղ ու թարմացնող ըմպելիք, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ քաշից | |
Ավելորդ քաշի դեմ պայքարում մարդկանց կիրառած մեթոդները հաճախ ապշեցնում են: Ընդ որում՝ բարեկազմ լինելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ լինելու ցանկությամբ: Սակայն ավելորդ քաշից ազատվելու գործընթացը կարելի է ավելի արագացնել՝ ճիշտ մթերք ընտրելու դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարունգով մի ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի էլ ավելի լավ արդյունք ստանալ դիետաներից ու մարմնամարզությունից: Բաղադրությունը. · 1 լիտր մաքուր ջուր, · 1 հատ վարունգ, · 3–4 շերտ կիտրոն, · անանուխի 12 տերև, · 1 թ.գ. թարմ կոճպղպեղի քերուկ: Պատրաստման եղանակը. Հարկավոր է ջրին ավելացնել կիտրոնը, անանուխը, կոճապղպեղը և կտրատած վարունգը, պահել ըմպելիքը սառնարանում և խմել երկու անգամից՝ մի մասն առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ մյուսը՝ ճաշից հետո (գրեթե երեկոյան): Այս ըմպելիքը շատ արդյունավետ միջոց է, որն օրգանիզմից դուրս է բերում բոլոր տոքսիններն ու վնասակար նյութերը՝ ազատելով ավելորդ քաշից: Այն օգտագործելու դեպքում արդյունքը նկատելի կլինի նույնիսկ շատ քիչ ֆիզիկական ակտիվության դեպքում: | |
|
Всего комментариев: 0 | |